Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

«Արմենիա ինշուրանս»-ը բա՞նկ է, թե՞ ապահովագրական կենտրոն. ԱՊՊԱ-ի մոտ թալանելու ախորժակ է բացվել

«Արմենիա ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (ՍՊԸ) խարդախությամբ փորձում է, մեղմ ասած, թալանել իր բաժանորդներին:

Համենայնդեպս, ապահովագրական կենտրոնի բաժանորդ Հարություն Պողոսյանը վստահեցնում է, որ ընկերությունն իրեն խնդրի առաջ է կանգնեցրել:

Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 տարի առաջ՝ 2015 թ. նոյեմբերի 4-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ինքը վրաերթի է ենթարկել մի քաղաքացու: Նա անմիջապես ձեռնամուխ է եղել քաղաքացուն օգնելու գործին. եկել է շտապօգնության մեքենան և տուժածին տեղափոխել հիվանդանոց: Ու մինչ բժիշկներն զբաղվել են տուժածին մասնագիտական օգնություն ցույց տալով, Ճանապարհային ոստիկանությունն էլ զբաղվել է Պողոսյանի գործով. նրան տարել են բաժին՝ փորձաքննության, իսկ մեքենան՝ տուգանային հրապարակ:

Այսինքն՝ այդ ընթացքում բավականին ժամանակ է անցել: Ի վերջո, Պողոսյանին հաջողվել է ավարտել գործերն ու անմիջապես գնալ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն՝ տեսակցելու տուժածին և հետաքրքրվելու նրա առողջական վիճակով: Այստեղ նա տեղեկացել է, որ հիվանդանոցի երկրորդ հարկում գործում է «Արմենիա ինշուրանս»-ի գրասենյակ, ինչն այդ պահին հարկավոր է եղել Պողոսյանին:

«Բարձրացա գրասենյակ, տվեցի հայտարարություն, որ վրաերթ է տեղի ունեցել և այլն, և այլն… մի քանի օրից ես ԱՊՊԱ-ից ստանում եմ նամակ, որտեղ պարզորոշ շարադրված էր, որ իրենց խորհուրդը՝ ի դեմս տնօրինության, նիստ է հրավիրել և Հանրապետական հիվանդանոցին փոխանցվում է որոշակի գումար՝ մոտ 530 հազար դրամ, տուժողի համար»:

Այլ կերպ ասած՝ ապահովագրական կենտրոնն ընդունել է դիմումն ու տեղեկացրել իր բաժանորդին, որ համաձայն է փոխհատուցել տուժածին, ինչը և իրականացվել է: Ամեն ինչ կարծես բարեհաջող է անցել: Սակայն դեպքից երկու տարի անց, այս տարվա նոյեմբերին Հարություն Պողոսյանն ստանում է ԱՊՊԱ-ից գրություն առ այն, որ ինքը նման ծառայությունից այն ժամանակ չէր կարող օգտվել, քանի որ մեկ օր ուշացումով է դիմել կենտրոն:

«Դատարան են տվել և ինձնից պահանջում են վերադարձնել ոչ միայն այդ գումարը, այլև այս երկու տարվա ընթացքում կուտակված տոկոսը: Նրանք նախ անտեսում են, որ այստեղ տեղի է ունեցել ո՛չ թե ավտովթար, այլ վրաերթ, հետո անտեսում են, որ իրենց նշած մեկ օրը փոխվել է հենց այդ գիշեր՝ ընդամենը մեկ ժամ անց, քանի որ գիշերվա ժամը 23-ից հետո օրը փոխվում է, էստեղ ո՛չ թե մեկ օրվա, այլ երկու-երեք ժամի տարբերություն է՝ մինչև ես ավարտել եմ Ճանապարհային ոստիկանության հետ կապված փորձաքննությունը»:

Հարություն Պողոսյանին վրդովեցրել է նաև այն, որ ԱՊՊ-ից նշում են, թե ինքը մեկ օր անց է զանգահարել, մինչդեռ դա եղել է ոչ թե զանգ, այլ բաժանորդն ինքն անձամբ է գնացել գրասենյակ և դիմում գրել: «Արմենիա ինշուրանս»-ն անտեսում է այն հանգամանքը, որ բաժանորդը չէր կարող միայն զանգով՝ իր ստորագրությամբ փաստաթղթեր լրացնել, մինչդեռ այդ փաստաթղթերը կան:

«Դատավորը նրանց ասաց, որ փաստեր բերեն, որ Պողոսյանը, այսինքն՝ ես, ուշ եմ դիմել իրենց, բայց մինչև հիմա դեռ այդ փաստերը չեն բերել, քանի որ չունեն, իրենք չեն կարող տենց բան բերեն, որ ուշ եմ դիմել: Դատավորը նաև ինձ հարցրեց՝ ո՞ւշ եմ զանգել, ասացի, որ ընդհանրապես չեմ զանգել, այլ անձամբ եմ մոտեցել գրասենյակ»:

«Արմենիա ինշուրանս»-ի ներկայացուցիչը դատական նիստի ժամանակ նաև նշել է, թե իրենք Հանրապետական հիվանդանոցում չունեն այնպիսի գրասենյակ, որն զբաղվի տվյալ գործառույթով: Այս դեպքում արդեն հարց է առաջանում, թե ինչո՞ւ են գրասենյակում ընդունել բաժանորդի դիմումն ու ընթացք տվել դրան, ու հենց այդ ժամանակ գրասենյակում չեն զգուշացրել իրենց բաժանորդին, որ նման գործարք նա չի կարող կատարել և կամ էլ պետք է կատարի մեկ այլ մասնաճյուղում:

«Թող ասեին, որ իրենք իրավասու չեն ընդունելու, բայց ընդունել են, ես էլ մի քանի օր հետո գրություն եմ ստացել տնօրինության կողմից, որ ինձ հատկացվում է նման ծառայություն, և գումարը փոխանցում են: Այսինքն՝ ամբողջ գործընթացը նորմալ է եղել, բայց ինչո՞ւ են հիմա այսպես հակառակը փորձում ապացուցել, չեմ կարողանում հասկանալ»:

Բացի այդ, «Արմենիա ինշուրանս»-ի պայմանագրում կա կետ, ըստ որի՝ բաժանորդը պետք է տեղյակ պահի գրասենյակին կատարվածի մասին՝ դեպքից հետո՝ առաջին իսկ հնարավորության պահին, բայց պայմանագրով այդ հնարավորության ժամկետը չի սահմանափակվում:

«Նախ նշված չէ՝ այդ հնարավորությունը մե՞կ ժամ հետո է, թե՞ մեկ օր հետո, իսկ, վերջին հաշվով էլ, ես տեղյակ եմ պահել՝ ներկայացել եմ հենց առաջին հնարավորության դեպքում: Ներեցե՛ք, վրաերթ է տեղի ունեցել, ես այդ ժամանակ պետք է զանգեի ԱՊՊԱ` ֆինանսական հարցե՞ր լուծելու, թե՞ տուժածին առաջին օգնություն ցույց տայի… հետո ոստիկանությունը տարավ փորձաքննության, իսկ այնտեղից արդեն անմիջապես եկել եմ ու զբաղվել այդ հարցերով»:

Հարություն Պողոսյանը նկատում է, որ փաստորեն իր վրա այս դեպքում ավելի ծանր նստեց գումարի փոխհատուցումը, քանի որ վերադարձնում է տոկոսներով:

«Եթե ես իմանայի՝ «Արմենիա ինշուրանս»-ը բանկ է, ո՛չ թե ապահովագրական կենտրոն, ես ինչո՞ւ կամ ի՞նչ պայմանագիր պետք է կնքեի նրա հետ: Կամ հենց սկզբից զգուշացնեին, ասեին՝ «հարգելիս, դուք ուշացել եք, ձեզ չի հասնում», ես էլ իմ գլխի ճարը կտեսնեի»:

Քաղաքացու դիտարկմամբ, երկու տարի սպասել և դատի տալ՝ ո՛չ միայն սխալ մոտեցում է տվյալ ԱՊՊԱ-ի կողմից, այլև անօրինական, ինչի հետ համաձայն է նաև նրա փաստաբանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է եկող տարվա՝ 2018-ի փետրվարի 1-ին: Պարզ չէ, թե հայցվոր կողմը ինչ փաստարկներ կներկայացնի իր բաժանորդին «թալանելու» համար, սակայն մինչ այդ կփորձենք կապ հաստատել նաև Հարություն Պողոսյանի փաստաբանի հետ ևս՝ ծանոթանալու մասնագետի տեսակետին:

Արմինե Մկրտումյան