Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Զինվորական հոսպիտալում կաշառք տալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

Զինվորական կենտրոնական դատախազության բաժնի ավագ դատախազի կողմից հաստատվել է զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում խարդախության, ինչպես նաև կաշառք տալու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

03.07.2017թ.-ին հարուցված քրեական գործի շրջանակում կատարված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Մ.-ն, 2017թ.-ի ապրիլի 12-ից մինչև հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում գտնվելով բուժման մեջ, ուրիշի գույքի հափշտակություններ կատարելու ուղղակի դիտավորությամբ, նույն բաժանմունքում բուժվող զինծառայողների շրջանում ներկայացել է որպես ՀՀ ՊՆ ԿՌԲՀ նախագահի եղբորորդի, խոսակցություններ տարածել, թե իբր որոշակի գումարի դիմաց, հորեղբոր միջոցով կարող է զինծառայողներին հիվանդության բերումով ազատել հետագա զինվորական ծառայությունից:

2017թ.-ի հունիսին նա չարաշահել է նույն բաժանմունքում բուժվող՝ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Հ.-ի և նրա հոր՝ Հ.Հ.-ի վստահությունը, նրանց հավաստիացրել, թե իբր հանդիսանում է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի եղբոր որդին և նրա միջոցով կարող է 3000 ԱՄՆ դոլարով կազմակերպել վերջինիս վաղաժամկետ զորացրման հարցը:

Ապա խարդախությամբ խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնություն ձեռք բերելով ընկերոջ` Հ.Հ.-ի հետ, գիտակցելով, որ իրականում չի կարողանալու կատարել տրված խոստումը՝ 2017թ. հունիսի 20-ին պաշտոնատար անձի /անձանց/ կողմից իր լիազորությունների շրջանակում՝ իր ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու՝ մասնավորապես որդուն զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու համար, միջնորդի միջոցով զինծառայողի հորից ստացել է առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ խաբեությամբ հափշտակելով 1.100.000 ՀՀ դրամ գումար:

Այնուհետև զինծառայող Ս.Հ.-ը ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք ընդունված համածառայակից Գ.Գ.-ին և նրա մորը` Ա.Ա.-ին, հայտել է Հ.Մ.-ի իբր հորեղբոր՝ ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահի միջոցով, 2000 ԱՄՆ դոլարով իրեն հետագա զինվորական ծառայությունից վաղաժամկետ զորացրելու գործընթացի մասին՝ պատրաստակամություն հայտնելով ցանկության դեպքում միջնորդել Հ.Մ.-ին՝ կազմակերպելու նաև հիվանդության կապակցությամբ Գ.Գ.-ի վաղաժամկետ զորացրումը:

Լսելով այդ մասին, վերջինիս մայրը հետաքրքրվել է իրականացվող գործընթացի, այն կազմակերպող անձանց մասին, ապա այդ ամենի մասին հայտնել ՀՀ ՊՆ ՌՈ վարչություն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակներում, 2017 թվականի հուլիսի 3-ին` Ա.Ա.-ից խոշոր չափերով՝ 1.201.425 ՀՀ դրամին համարժեք 2.500 ԱՄՆ դոլար ստանալուց և հափշտակելուց անմիջապես հետո Հ.Մ.-ն ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և բերման ենթարկվել:

Կատարած հանցավոր արարքների համար Հ. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Որպես խափանման միջոց՝ նրանկատմամբ կիրառվել է կալանավորումը: Հ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին: Մ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որպես խափանման միջոց է կիրառվել՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներն իրենց մեղավոր են ճանաչել լիովին, տվել են խոստովանական ցուցմունքներ, զղջացել են կատարածի համար:

Գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին