Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ասլանյանի «տերն ու ծառան»․ փաստաբան քաղաքապետը նետվել է իր «տիրոջն» օգնության

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ստանձնել է նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի դերը։

Այն բանից հետո, երբ երկրի ղեկավարը բացահայտումներ արեց համայնքների ղեկավարների կոռուպցիոն գործունեության մասին և ամոթանք տվեց նրանց, ոչ միայն սկսվեցին քննարկումներ թեմայի շուրջ, այլև՝ ՀՔԱՎ գրասենյակը դիմեց կոնկրետ քայլերի․ հաղորդում տվեց հանցագործության մասին և նախագահին մեղադրեց կոռուպցիոն երևույթները քողարկելու և այն իրականացնողներին քրեական պատասխանատվության չենթարկելու մեջ։

Ու քանի որ Մամիկոն Ասլանյանի ակունքները փաստաբանական գրասենյակ են տանում, նրա մեջ հավանաբար արթնացել է փաստաբանի բնազդը, որն ստիպել է քաղաքապետին նետվել պաշտպանելու, ինչպես ինքն է ասում, իր «տիրոջը»։

Ինքն իրեն նախագահի փաստաբան «հռչակած» քաղաքապետը մոտավորապես հայտարարել է, թե՝ տերը նախագահն է՝ լա՛վ է արել՝ ասել է․ ինքն է երկրի տերը, ինչ ուզի կանի․․․

Իսկ ավելի կոնկրետ հայտարարել է․

«Հանրապետության ղեկավարը, տիրոջ և երկրին մեծ ծառայություններ մատուցած մարդու իրավունքով կարող է նման արտահայտություններ անել»։

Հանուն պաշտոնի Հանրապետական դարձած քաղաքապետը փաստորեն նորմալ է համարում նաև, որ եղել են չարաշահումներ, այսինքն՝ կոռուպցիոն երևույթներ, և որ դրանք ներվել են կամ «աչքփակոցի» է եղել։ Այս տրամաբանությամբ, նրա համար նաև նորմալ է նախագահի «աղայի ու ծառայի» հետ կապված համեմատականը։ Փաստաբան քաղաքապետին չի ընկճում, որ ժողովրդին ու ղեկավարներին նախագահը տարանջատել է «աղա ու ծառա» եզրույթով։ Ու այն, որ «երկրի տերը» կոչ է արել փոքր «տերությունների» ղեկավարներին իրենց աղա չպատկերացնել՝ պարզվում է, որ իրավաբանական տեսանկյունից դա նշանակում է․ «Տեր համայնքին, ծառա ժողովրդին»։

Մի խոսքով՝ Ասլանյանի մասնագիտական կարողություններն ու հմտությունները նախագահի պաշտպանությանն ուղղելը որակվում է մեկ բառով՝ քծնանք։

Այս ամենն ինչ-որ տեղ հիշեցնում է նաև Էդուարդ Շարմազանովի կարերիան, ում ստանձնած պաշտոնները թեև ունեցան իրենց անվանումները, բայց նա ինքն այդպես էլ փաստաբանի ու թարգմանչի պաշտոնից առաջ չգնաց։

Շարմազանովն ամեն անգամ իր սրբագույն պարտքն է համարում վերծանել նախագահի ելույթը, ներկայացնել այն պաշտպանական ոճով ու իր մեկնաբանությունների մեջ անընդհատ հիշեցնել, որ երկրի տերը մեկն է, այդ տերը Սերժ Սարգսյանն է ու նրա խոսքն անբեկանելի է։

Հիմա Ասլանյանը նրա օրինակին է հետևել։

Ու այս տիրույթում է հենց, որ տարանջատվում են «Տեր ու ծառա» որակումենրը և պարզ է դառնում, թե ովքեր են իրենց տիրոջ հպատակները։

NEWSPRESS.am