Հայաստանում գորգերի արտադրությունը նվազում է
2017 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի և գորգեղենի արտադրության ծավալը նվազել է 6.2 տոկոսով. հաղորդում է ԱՎԾ-ն:
2016 թվականի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 16.2 տոննա գորգեր և գորգեղեն, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 15.2 տոննա:
Այս ժամանակահատվածում 15%-ով նվազել է նաև գուլպեղենի արտադրությունը. 2017թ-ի հունվար-հոկտեմբերին հանրապետությունում արտադրվել է 11 952.8 հազար զույգ գուլպեղեն, իսկ 2016թ-ի նույն ժամանակահատվածում՝ 14 070.3 հազար զույգ:
Ինչ վերաբերում է տրիկոտաժեղենին, ապա այստեղ արտադրության ծավալներն աճել են 35.6 տոկոսով, իսկ բամբակյա գործվածքների արտադրությունը՝ 52%-ով և կազմել 3.8 տոննա: