Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Ինչպես բյուջեն թալանել մինչև 2040-ը. ՀՀԿ-ի դեղատոմսը

Այն ձեռքը, որը կգնա դեպի պետական բյուջե, պետք է կտրել. հայտարարել է Հանրապետական խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը։

Ինչպես գիտենք, արևելյան շատ երկրներում գողերի ձեռքը կտրում են, որ այլևս գողություն չանեն: Այնպես որ՝ Վահրամ Բաղդասարյանը նորություն չի ասել, նորությունն այդ գաղափարախոսության իրականացումն է:

Ինչպես հասկանում ենք նրա խոսքից, նա նկատի ունի ապագա գողերին, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի. բյուջեի նախկին և ներկա գողերն արդեն իրենց գործն արել-վերջացրել են:

Այստեղ ի վերջո խնդիրը չի հանգում, թե ինչ է ասել Բաղդասարյանը: Սերժ Սարգսյանի ելույթից առաջ հող է նախապատրաստվում համապատասխան ՀՀԿ-ականների, քաղաքապետերի, ամեն տեսակների կողմից, իսկ ելույթից հետո, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, դարձյալ ՀՀԿ-ականների կողմից ստանում է «սահմանադրական վավերացում». բոլորը միաձայն ասում են այն, ինչ ասել է Սերժ Սարգսյանը:

Նա ՀՀԿ-ի ագահության, ընչաքաղցության, փողամալության, բյուջեի օրինական կողոպուտի, երկրի աղքատության մեղքերը նետել է խեղճ ու կրակ համայնքապետերի ուսերին՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր սկզբունքով: Եվ այժմ ՀՀԿ-ականները հերթով հաստատում են Սարգսյանի թեզերը՝ հուսալով, որ ինչքան շատ մարդ միանա համընդհանուր երգչախմբին, այնքան հանրության մոտ հավատը կամրապնդվի, որ երկրի սխալների, թերացումների, երկրի արտաքին հսկայական պարտքի, կառավարության անճարակության, ֆինանսների կորուստների մեղավորները միմիայն համայնքապետերն են:

Երևի դա էր պատճառը, որ համայնքները խոշորացվեցին: Չի բացառվում, որ վաղը ոչ թե 100 համայնքապետ որսան, այլ՝ 10. բանտերում էլ տեղ կլինի, պատասխան տվողները՝ սահմանափակ:

Իսկ ՀՀԿ-ին պետք է արժանին մատուցել. ակնհայտ է՝ ինչ հաջողվել-չի հաջողվել, սակայն ՀՀԿ-ից միաձայն երգչախումբ ստեղծելը հաջողվել է, և հենց դա է Սերժ Սարգսյանի ձեռքբերումը: Եվ քանի որ ՀՀԿ-ում վերից վար պորտալարով կապված են միմյանց հետ՝ գաղափարախոսության ազդակները պորտալարի միջոցով հասնում է բոլոր ՀՀԿ-ականներին:

Վերադառնանք Վահրամ Բաղդասարյանի դարակազմիկ հայտարարությանը: Եթե, օրինակ, Վահրամ Բաղդասարյանն իրոք հնարավորություն ունենար ՀՀ բյուջե բոլոր գող ձեռքերը բռնելու և կտրելու, ապա ՀՀԿ-ականներն անձեռք ու անոտք էին ման գալու, սակայն Բաղդասարյանն անցյալ ժամանակով չի խոսում, այլ պայմանական, ապառնի, այսինքն՝ մինչև 2040 թվականի մասին է խոսքը:

Բյուջեի միջոցներով վատնված թանկարժեք մեքենաների դիապազոնը, մշտական միջմայրցամաքային ուղևորությունները, կցված գեղեցկուհիները, կցված տգեղ ծանոթուհիները, նրանց ծախսերը, սեփական պալատները, սեփական հաշիվները, նվերները, ի վերջո, բենզենի գումարները: Կարճ ասած՝ մանր-մունր բազմաթիվ ծախսեր ու միայն բյուջեի հաշվին:

Իսկ խոշոր ծախսերից՝ բյուջեից ֆինանսավորվող բնակարանների մեծածավալ շինարարությունը, դպրոցների կառուցումն ու վերանորոգումը, ճանապարհաշինությունը, անբովանդակ խորհրդատվական ծախսերը: Ի դեպ, հաճախ է պատահում, որ որևէ խոշոր բյուջետային կամ վարկային ծրագրի պատասխանատուն որևէ գերտեսչություն է, սակայն իրական դիրիժորը ՀՀԿ-ից է. թերացումների համար պատասխանը տալիս է գերատեսչությունը, փողերը գնում են ՀՀԿ-ականի կամ ՀՀԿ-ականների ազգականների, փեսաների, բաջանաղների կամ էլ բաժակակիցների գրպանները, իսկ ցավը քաշում է գերատեսչությունը:

Ինչևէ: Վահրամ Բաղդասարյանը հեռատես է, նա հաստատ որոշել է միայն 2040 թվականին բռնել բյուջեի գողերին և ձեռքերն անդամահատել, եթե իհարկե այդ տարիներին լինի Վահրամ Բաղդասարյանը կամ որևէ ՀՀԿ-ական: Կարևորն այժմ երգչախմբում կոկորդ պատռելն է, իսկ 2040-ին ՀՀԿ-ն ջրհեղեղ է պատվիրել. ուստի գողանալ մինչև 2040-ը:

NEWSPRESS.am