Թե ինչպես է աշխատում Շենգավիթի «փառապանծ» ոստիկանությունը
Երևանի ավագանու «Ելք» դաշինք խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում զետեղել է լուսանկարներ և գրառում կատարել:
«Քիչ առաջ փողոցային առևտրով զբաղվող երիտասարդների հետ պարեկային խմբի «բանակցություններն» ավարտվեցին ձկնավաճառների «հաղթանակով»։
Իսկ թե ինչու ոստիկանները չվերացրին ապօրինությունը, Վլադիմիր Գասպարյանը կարող է իմանալ Մանթաշյան-Նժդեհ խաչմերուկի բազմաթիվ տեսախցիկներից։ Հա, ի դեպ, այսօր տեսանյութերը վերցրեք, որ անցած անգամվա նման չասեք՝ 48 ժամ են դրանք պահպանվում («արդյունավետ բանակցությունները» տեղի են ունեցել 12։30-13։00 ։ճ)։
Հ.Գ. Շենգավիթի ոստիկանությունը վատագույնն է Երևանում։
Հ.Գ.Գ. Բա տականքին ե՞րբ եք հանելու համազգեստի մեջից»,-գրել է Արայիկ Հարությունյանը։
