Վարչապետը «կրճատել է» նույնիսկ ՀՀԿ տատիկի՞ «աշխատավարձը» (ֆոտո, վիդեո)
Երևանում կայացող բազմաթիվ ցույցերի ու հավաքների մասնակցող ՀՀԿ տատիկը NEWSPRSS.am-ի հետ անկեղծացավ, թե ինչու է հենց ինքը կառավարության մոտ դիմավորում ցուցարարներին, խանգարում նրանց, իսկ երբեմն էլ նույնիսկ անիծում:

Իհարկե սկզբում նա NEWSPRSS.am-ի «խոսափողն» ընտրեց ո՛չ թե խոստովանելու, այլ վարչապետին ձոնված իր ստեղագործությունը ներկայացնելու համար՝ մասնավորապես նշելով, թե «Բարի հովիվ վարչապետը բալիկներիս Աստծո լույսը կբերի»:
Թե կոնկրետ որ վարչապետին էր ուղղված նրա բանաստեղծությունը՝ չի մասնավորեցնում, նա բոլորին հավասար սիրում է: Չի բացառվում, որ վարչապետը «կրճատել է» նույնիսկ ՀՀԿ տատիկի «աշխատավարձը», և վերջինս փորձում է նրա ուշադրությունը սևեռել իր վրա՝ քծնելով:
Տեսանյութ՝
ՀՀԿ տատիկը վստահեցնում է նաև, թե վարչապետը վաղուց արդեն բոլորի հարցերը լուծել է, ու բոլոր ցուցարարներին էլ «փեշով դոլարներ է տվել»:
-Տատի՛ իսկ քեզ ինչի համա՞ր են տալիս գումար, խանգարելո՞ւ համար,-հարցրեցի:
-Ի՞նչ,- վրդովված ասաց 82-ամյա տատիկը,-փող եմ վերցնո՞ւմ,- հարցրեց նա ու բարկացած իր ձեռքի ցելոֆոնը ինձ ուղղեց,- Ա’ռ էս փողը, արի’ կիսվենք,-ասաց նա:
-Իսկ ինչո՞ւ ես խանգարում մարդկանց:
-Դու շատ սխալ ես խոսում, դու ասում ես հանցագործ մարդկանց պաշտպանի (նկատի ունի ցուցարարներին.-հեղ.), ո՛չ, վե՛րջ…,-ասաց նա, ու գնաց դեպի ոստիկանները՝ վրդովված քթի տակ խոսելով՝ «ասում ա՝ փող ես վերցնում…»: