Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակը» կտրուկ «կծանրանա»
Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի և նրա հետ Արցախ ժամանած Եվրոպայի պահպանողականների և բարեփոխականների դաշինքի բավական մեծ պատվիրակության հետ…
Հիշեցնեմ, որ Գագիկ Ծառուկյանի հրավերով ՀՀ են ժամանել աշխարհի ավելի քան 30 երկրներից հարյուրավոր պատվիրակներ, ովքեր մասնակցում են Երևանում տեղի ունեցած Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի «Երևան-2017 համաժողովին»…
Համոզված եմ, որ մի քանի ժամից կլսենք Բաքվի վայնասունը՝ ԱԳՆ մակարդակով… Արցախ մեկնած օտարերկրացի քաղաքական գործիչներին «կպատժեն»՝ նրանց անուններն ընդգրկելով իրենց ԱԳՆ-Ադրբեջանցիներնի տխրահռչակ «սև ցուցակում» և Իլհամ Ալիևին ապագայում տեսակցելու համար կպահանջեն մեղայականով ներկայանալ Բաքու… Սակայն այդ «սև ցուցակում» ներառվածների 99%-ի համար մեծ պատիվ է այդ ցուցակում գտնվելը, քանի որ նրանց համար Արցախ այցելելն ավելի պատվաբեր և կարևոր է, քանի ապշերոնյան բռնապետությունում հյուրընկալվելը…
Հ.Գ.Սպասենք ազերիների լաչառությանը…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: