Սաակաշվիլին հայտարարել է, որ Պորոշենկոյին չի մեղադրում թշնամուն աջակցելու մեջ
Վրաստանի նախկին նախագահ ու Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ասել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին չի մեղադրում թշնամուն աջակցելու մեջ:
Այդ մասին հայտնում է vesti,ru-ն։
«Սխալ կլիներ մեղադել: Մենք պետք է բոլորս միակարծիք լինենք ու այս մասին խոսենք, այդ թվում նրա հետ։ Բայցեւայնպես մենք պետք է պայմանավորվենք չպառակտել երկիրը»,- ասել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Միխեիլ Սաակաշվիլին հինգշաբթի օրը կալանավորվել էր Կիևում: Նրան տեղափոխել էին մեկուսարան: Նա հայտարել է հացադուլ: