Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, դա կանխելն անհնար է

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդմանը՝ խոսելով Հայաստանին առնչվող ամենատարբեր հարցերի շուրջ՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարց, ներքին կյանք եւ իր՝ քաղաքականության մեջ մնալու հարցը:

Գլխավոր մարտահրավերը

Սերժ Սարգսյանն իսկապես շատ ճիշտ է նկատում, որ ադրբեջանական բանակը 2016 թ. ապրիլյան իրադարձություններին հաջորդած շրջանում կատարած դիվերսիոն մի քանի անհաջող փորձերից հետո որեւէ նմանատիպ հարձակում այլեւս չի ձեռնարկել: Վերջին հիշարժան դեպքը գրանցվեց 2017 թ. փետրվարի 25-ին: Արցախի Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումներն այդ գիշեր փայլուն գործողություն իրականացրին՝ հակահարված տալով Մարտունու եւ Ակնայի ուղղությամբ հարձակված ադրբեջանական դիվերսիոն խմբին եւ զգալի կորուստներ պատճառելով հակառակորդին՝ հետ շպրտեցին նրան ելման դիրքեր: Ադրբեջանի կողմից զոհվեց 5 զինծառայող, իսկ հայկական կողմը որեւէ կորուստ չունեցավ: Այնուամենայնիվ, որքան էլ մինչապրիլյան շրջանի համեմատությամբ, ինչպես պաշտոնյաներն ու փորձագետներն են պնդում, Արցախի պաշտպանության առաջնագիծն էապես ամրապնդվել է, հայկական կողմին առայժմ չի հաջողվել ամբողջությամբ զսպել հակառակորդի ռազմական ակտիվությունը կամ այլ կերպ ասած՝ կանխել ռազմական սադրանքները, հայ զինվորների սպանությունները սահմանին: Հետեւաբար հայկական զինված ուժերը ինչպե՞ս պիտի չեզոքացնեն ռազմական սադրանքների միջոցով Հայաստանի վրա ճնշում գործադրելու Ադրբեջանի ստրատեգիան:

Կարելի է հետ մղել, բայց ոչ՝ կանխել

Մոսկվայի Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինն ասում է, որ ընդհանրապես դժվար է մեկնաբանել պաշտոնատար անձանց հայտարարությունները, որովհետեւ դրանցում հաճախ զգալի տեղ է զբաղեցնում քարոզչության բաղադրիչը:

«Եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա ինչպե՞ս կարելի է կանխել այդ փաստը: Այլ հարց է, որ կարելի է արդյունավետորեն հետ մղել հարձակումը, բայց պատերազմի բուն փաստը կանխելն անհնար է, եթե Ադրբեջանն ուզենա հարձակվել»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Արցախի բանակն ավելի ուժեղ է

Խրամչիխինը դժվարանում է գնահատել, թե որքանով է վերջին մեկուկես տարվա ընթացքում ամրապնդվել Արցախի պաշտպանությունը: Պատճառը, իր խոսքով, տեղեկատվության պակասն է: Ռազմական փորձագետը համաձայն է, որ Արցախի ՊԲ-ն փաստացի ՀՀ Զինված ուժերի մի մասն է, բայց միաժամանակ նա որոշակի տարանջատում է դնում դրանց միջեւ՝ ասելով, որ Արցախի բանակն, ըստ երեւույթին, ինչ-որ առումով ավելի ուժեղ է Հայաստանի բանակից ռազմական տեխնիկայով եւ միգուցե նաեւ մարտական պատրաստության մակարդակով:

«Կոնկրետ տեղեկություններ չկան: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը տեղեկատվության առումով շատ փակ է: Քանի որ Լեռնային Ղարաբաղը չճանաչված պետություն է, այդ պատճառով այնտեղից դուրս եկող ինֆորմացիան չափազանց դոզավորված է, եւ շատ դժվար է ասել, թե իրականում ինչ աշխատանք է իրականացվել: Թեեւ ես չեմ կասկածում, որ որոշ դասեր ամեն դեպքում քաղվել են, որովհետեւ Ադրբեջանը կարողացավ հասնել թեկուզ աննշան, բայց գոնե ինչ-որ հաջողությունների, եւ Ղարաբաղը պետք է ինչ-որ կերպ արձագանքեր: Բայց ես չեմ կարող գնահատել այդ հետեւությունների արդյունքները: Իրականում արված եզրակացությունները կարելի է լրջորեն գնահատել միայն այն դեպքում, եթե լինի նոր պատերազմ, որովհետեւ ճշմարտության չափանիշը, ինչպես հայտնի է, պրակտիկան է»:

Հայկական կողմի առավելությունները

Իսկ որո՞նք են հայկական եւ ադրբեջանական բանակների ուժեղ եւ թույլ կողմերը:

Փորձագետի գնահատմամբ՝ հայկական բանակն ուժեղ է ավելի բարենպաստ մարտական դիրքերով, զինծառայողների մարտական ոգով: Ադրբեջանական բանակը համեմատաբար ավելի լավ է սպառազինված: Ադրբեջանը մեծ առավելություն ունի հատկապես օդում, թեեւ այսօր ադրբեջանական բանակի վերազինումն արգելակվել է նավթի գների անկման եւ Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների կրճատման պատճառով:

«Այո, հայկական բանակի բարոյահոգեբանական եւ մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ընդ որում՝ վերջին տարիներին Հայաստանը նաեւ որոշ զինատեսակներ է գնել Ռուսաստանից: Այսպիսով, որոշ չափով կրճատվել է ռազմական այն անհավասարակշռությունը, որն առաջացել էր Ադրբեջանի կողմից մեծ քանակով զենք ձեռք բերելուց հետո»,- ավելացրեց Ալեքսանդր Խրամչիխինը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: