Հորթը գոմում բառաչեց, իր նմաններին շուրջը հավաքեց. Էքսպրոմնտ՝ Հակոբ Հակոբյանին (տեսանյութ)
Նորիկ Ղահրամանյանը «Նաիրիտի» նախկին աշխատակից է: Ինչպես շատերին, նրան ևս դուր չեն եկել ՀՀԿ-ական պատգամավորների մեկնաբանությունները՝ կապված թանկացումների ու աղքատության հետ:
Նրան այնքան էր վրդովվեցրել մասնավորապես Հակոբ Հակոբյանի արձագանքը, որ վերջինս բարկացած իր մտքերն էր հանձնել թղթին՝ էքսպրոմնտի ձևով:
NEWSPRESS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հիշյալ հարցազրույցին՝ Նորիկ Ղահրամանյանը ցանկություն հայտնեց կարդալ իր ստեղծագործությունը, որը գրել էր Հակոբ Հակոբյանի հարցազրույցը լսելուց անմիջապես հետո՝ պահին ազդեցության տակ:
«Հակոբի մասին գրել եմ, կնկարե՞ք ինձ՝ կարդամ»,-հարցրեց Նորիկ Ղահրամանյանը: Իսկ կարդալուց առաջ՝ ասաց. «Դե հիմա կարդում եմ, ինչքանը կկտրեք՝ կկտրեք»:
Նորիկ Ղահրամանյանի էքսպրոմտն՝ առանց կրճատման: