Լիճք գյուղի մոտակայքում մեքենան կողաշրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել
Դեկտեմբերի 14-ին, ժամը 14:23-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա հանքավայրում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ԲելԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1953 թ. ծնված Վ. Ս.) շրջվել է. վարորդը մնացել է մեքենայի տակ և տեղում մահացել:
Փրկարարներն ավտոկռունկի օգնությամբ դին դուրս են բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին: