Ուզում եք, որ Ռուսաստանի փողոցներում «սաակաշվիլինե՞ր» վազվզեն. Պուտին (տեսանյութ)
Ընդդիմությունը պետք է ժողովրդին ընդառաջ գնա պոզիտիվ ծրագրով, ոչ թե «դեմ ենք բոլորին» կարգախոսով:
Այս մասին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամենամյա ավանդական մեծ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով Քսենյա Սոբչակի հարցին: Վերջինս նշեց, թե «Լինել ընդդիմություն ՌԴ-ում նշանակում է, որ կա՛մ քեզ կսպանեն, կա՛մ ինչ-որ վատ բան կլինի: Մի՞թե իշխանություններն իսկապես վախենում են իրական մրցակցությունից»:
«Եթե ընդդիմությունն իշխանության գա՝ առանց հստակ ծրագրի, դա կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանում Մայդաններ լինեն: Դուք ուզում եք, որ փողոցներում վազվզեն նման Պորո…. ներեցեք, «սաակաշվիլինե՞ր»: Դուք ցանկանում եք, որ «սաակաշվիլինե՞րը» կարգավորեն երկրում իրավիճակը: Դուք ուզում եք, որ մենք մի Մայդանից մյո՞ւսը վերապրենք: Ուզում եք Ռուսաստանո՞ւմ էլ պետական հեղաշրջման փորձեր լինեն»,- հարցրեց Պուտինը Սոբչակին:
Նա ընդգծեց, որ Ռուսաստանն դեպքերի այդպիսի զարգացում չի ցանկանում:
«Մենք չենք ցանկանում և թույլ չենք տա՝ Ռուսաստանում երկրորդ Ուկրաինա ստեղծվի»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ մենք խոսում են ընդդիմությունից, կարևոր է ո՛չ միայն աղմկել հրապարակներում, այլև ինչ-որ բան առաջարկել: