Ամեն բաշիբոզուկ պաշտոն ունի, մեր վրա էլ թքած ունի. մինչև մեր բնակարանները վերադարձնեն՝ երևի արդեն չեմ լինի (տեսանյութ)
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն ԱԺ պատգամավոր, հանրապետական Հերմինե Նաղդալյանը սկսել է վերադարձնել քաղաքացիների բնակարանները: Աղբյուրը նշում է նաև, որ 14 բնակարանը գրանցված էին Հերմինե Նաղդալյանի, նրա ամուսնու, տղայի, բարեկամների անուններով, և որ այդ 14 բնակարանից մոտ 2-3 բնակարանի հարց է մնացել չլուծված:
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի գործունեությունից տուժած բնակիչներից Տուժած բնակիչներից Արուս Վանյանը, ով խոսել է այդ մասին, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշում է, որ իր խոսքը ամբողջությամբ չեն ցիտել:
Բնակիչներից Մելիք Շահինյանն էլ նշում է, թե Հերմինե Նաղդալյանն իսկապես մի քանի բնակարանների հարց լուծել է, բայց դեռ բավականին ընտանիքներ խնդիր ունեն:
«Ես չգիտեմ 14-ն են, թե երկուսը, բայց մեկը ես եմ ու իմ ընտանիքը, տղաս… չգիտեմ սրա վերջը ինչ կլինի, բայց մի բան եմ հասկանում. մինչև այդ բնակարանները վերադարձնեն, ես երևի արդեն չեմ լինի երկրային կյանքում»,-ասում է Մելիք Շահինյանը:
Նա նկատում է՝ «Ամեն բաշիբոզուկ պաշտոնի է անցել, մեր վրա էլ թքած ունեն»:
Մեկ այլ բնակիչ էլ հավելում է. «Հարցը կլուծվի միայն, եթե խիղճները զարթնի, բայց կզարթնի՞ էտ խիղճը»:
Մանրամասները՝ տեսանյութում: