«Ինձ հետ միասին տառապում են նաև իմ երեխաները». Մի ընտանիքի պատմություն (լուսանկարներ, տեսանյութ)
Տիկին Անահիտն արդեն 15 տարի է, ինչ ապրում է Գյումրիում՝ երկրաշարժից քանդված շենքում: Ցուրտ ու խոնավ սենյակում մեծացնում է 2 անչափահաս երեխայի: 2003 թվականից ապրում է անմարդկային պայմաններ ունեցող սենյակում: Փայտ գրեթե չունեն ու Աստված են կանչում, որ այս տարվա ձմեռը ցուրտ չլինի:


Այս 15 տարվա ընթացքում քաղաքապետարանը մի քանի անգամ օգնել է սննդով, սակայն այս տարի ոչինչ չեն ստացել: Գյումրիում խոսում են, որ քաղաքապետարանը հովանավորներ չունի: Ստանում է 30 հազար դրամ նպաստ ու այդ գումարով պահում է 2 անչափահաս երեխային, լուծում սննդի հարցը, վճարում էլեկտրաէներգիայի վճարն ու հոգում երեխաների կարիքները:


Չի հավատում, որ օրերից մի օր բնակարան կունենա: Ապրում է այն հույսով, որ կգտնի օրվա վառելափայտը, կկերակրի իր երեխաներին ու Աստծուն օրհնություն տալով կմտնի անկողին:

«Թող բոլոր գյումրեցի երեխաներն ապրեն ուրախ ու երջանիկ: Չեմ ցանկանում, որ նրանք տեսնեն այն ամենը, ինչ մենք տեսանք: Ինչքան էլ չուզենամ, մեկ է՝ ինձ հետ միասին այս երեխաները նույնպես տառապում են»:
Մանրամասները՝ NEWSPRESS.am-ի տեսանյութում