Դրամն արժևորվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 13-ին, կազմել է 483.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.56 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 645.35 դրամ (նվազել է 0.65 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 568.22 դրամ (նվազել է 2.21 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.18 դրամ (նվազել է 0.05 դրամով):