«Գյումրիում այ այսպես բացահայտ կրակում էին շներին». «Դինգո թիմը» տեսանյութ է հրապարակել
Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9:00-10:00-ն ընկած հատվածում, Գյումրիում կրակոցներ են հնչել շների ուղղությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Դինգո թիմը» և տեսանյութ հրապարակել:
«Գյումրիում այ այսպես բացահայտ կրակում էին շներին: Հրավիրում ենք ՀՀ ոստիկանության ուշադրությունը:
Նշենք, որ բնակելի վայրում զենքի կիրառումը արգելվում է օրենքով:
Տեղեկացնում ենք, որ այս մասին հաղորդում ենք ներկայացրել Ոստիկանություն ու սպասում ենք արձագանքի»,- ասված է տեսանյութին կից արված գրառման մեջ: