Ավելին չէի սպասում. Անի Հովհաննիսյանի գործով դատավճիռը մնաց ուժի մեջ
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն ուժի մեջ թողեց Անի Հովհաննիսյանի գործով ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:
Հիշեցնենք, որ Analitik.am կայքի գլխավոր խմբագրի պաշտպանը բողոքարկել էր ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դրվագով:
Դատական նիստից հետո, պատասխանելով լրագրողներին հարցին, Անի Հովհաննիսյանը նշեց, որ բողոքարկելու է ՀՀ վճռաբեկ դատարան:
«Ավելին չէի էլ սպասում մեր դատական համակարգից, բայց, բնականաբար, բողոքարկելու եմ Վճռաբեկ դատարան»,-ասաց նա՝ հավելելով, որ գնալու է մինչև վերջ: