Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Եվրոպացիներին չեք կարող խաբել. նրանք հասկանում են՝ ինչ է կոռուպցիայի դեմ պայքարը և ինչ է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան

NEWSPRESS.am–ի զրուցակիցն է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

-Պարո՛ն Բադալյան, Սերժ Սարգսյանը համայնքի ղեկավարների առաջ ելույթ է ունեցել՝ հայտարարելով կոռուպցիայի դեմ պայքար: Նա մասնավորապես ասել է. «Մենք պատրաստ չենք տեսնելու, թե ձեզնից ոմանք ինչպես են մեր բնակչության փողերը տանում իրենց տուն: Ամոթ է»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Այն կմնա՞ հայտարարություն, թե՞ կոռուպցիայի դեմ ինչ-որ քայլեր կլինեն:

-Սա այդպես էլ կմնա հայտարարություն. կոռուպցիայի դեմ հայտարարություններով չեն պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարում են գործողություններով, և դրանք հայտնի, տարածված գործողություններ են: Նախ գործարար աշխարհը հեռացնում են գործադիր իշխանությունից և նաև տնտեսական ու գործադիր մարմիններից հեռացնում են բոլոր նրանց, ովքեր բիզնեսի հետ առնչություն ունեն: Վերացնում են մենաշնորհները: Այսինքն՝ կոռուպցիայի դեմ հայտարարությունով չեն պայքարում՝ պայքարում են համապատասխան գործունեությամբ, ինչը Հայաստանում տեղի չի ունեցել:

-ՀՀ-ԵՄ համաձայնագրով՝ Հայաստանը պարտավորվել է պայքարել կոռուպցիայի դեմ: Ի՞նչ եք կարծում՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարո՞ղ է բխել հենց այս պարտավորվածությունից և լինել այս համատեքստում:

– Այո՛, Եվրոպայի հետ կնքված համաձայնագրով կա կոռուպցիայի դեմ պայքար, բայց եվրոպացի բոլոր ղեկավար գործիչներն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքար, և ինչ է նշանակում կոռուպցիայի դեմ պայքարի փիառ կամ իմիտացիա: Նրանք դա տարբերում են. դրա համար, եթե վերագրենք նրան, որ հայտարարությունն ուղղված է ԵՄ-ի հետ համաձայնագրի կետին, և ուզում են ցույց տալ ԵՄ-ին, որ Հայաստանում պայքար է սկսվել կոռուպցիայի դեմ, հատկապես համայնքապետերի մակարդակով, իրականությանը չի համապատասխանում: Եվրոպացիներից և ոչ մեկին չեք կարող խաբել. դա մեկընդմիշտ պետք է իմանալ, քանի որ նրանք շատ լավ են հասկանում՝ ինչ է կոռուպցիայի դեմ պայքարը և ինչ է կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան:

-Նախագահը զգուշացրել է, որ այլևս ներում չի լինելու: Նա նշել է, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը, բայց մինչ օրս շատ ներողամիտ են եղել համայնքապետերի նկատմամբ: Ի՞նչ է սա նշանակում. այսինքն՝ նախագահը տեղյա՞կ է եղել կոռուպցիոն երևույթների մասին և ոչինչ չի՞ ձեռնարկել:

-Հասկանո՞ւմ եք՝ երբ որ ելույթի ժամանակ մարդ նշում է, որ ՏԻՄ ղեկավարներն ինչ-որ հանցագործություններ են կատարել, և հետո մարզպետները եկել միջնորդել են, ու նա այդ գործին համապատասխան քրեական ընթացք չի տվել, դա նշանակում է, որ արդեն կոռուպցիոն երևույթ կա: Կոռուպցիայի դեմ պայքարող մարդը պետք է լինի այնպիսին, որը կոռուպցիայի հետ առնչություն չունենա՝ ոչ մի ոլորտում: Դա չի նշանակում, որ ինքն է կոռուպցիոներ, դա նշանակում է, որ իր շրջապատում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կոռուպցիայով զբաղվել են:

Այսինքն՝ սա առաջին պայմանն է՝ վստահություն ներշնչող մարդ պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարողը: Կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը ղեկավարող մարդը՝ թիվ մեկ ղեկավարը, պետք է լինի այնպիսի մարդ, որի դեպքում չասես՝ «ա՛յ, էդ մարդն առնչվել է այս կամ այն կոռուպցիոն դեպքին»:

-Պարո՛ն Բադալյան, եթե նախագահը փոխի իրեն շրջապատող քաղաքական էլիտային, բայց մնա իր պաշտոնին, այսինքն՝ փոխի իր թիմը՝ պրոգրեսիվ և կենսունակ մարդկանցով, տեղաշա՞րժ կլինի կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

-Եկող տարվա ապրիլից հետո կոռուպցիայի դեմ պայքարը կգնա միայն այն ժամանակ, երբ որ վարչապետը լինի մի մարդ, ով ընդհանրապես այս քաղաքական համակարգի հետ առնչություն չի ունեցել, ոչ մեկի հետ կոռուպցիոն շահերի կամ կոռուպցիոն փոխհարաբերությունների մեջ չի մտել, և հասարակությունը նրա նկատմամբ ունի վստահություն ու համոզմունք, որ նա կոռումպացված չէ: Եվ ամենակարևորը. Արևմուտքը պետք է վստահ լինի, որ այդ մարդը կոռուպցիոն պատմությունների մեջ չի եղել:

Բայց ընդամենը շրջապատը փոխելը՝ չի նշանակում, թե կարող եք Արևմուտքին խաբել, դա հնարավոր չէ: Արևմուտքը կարող է ցույց տալ, որ հավատում է, բայց նա չի խաբնվում: Միշտ կա կասկած, որ այդ մարդը, որը փոխեց թիմին և այլ կուրս որդեգրեց, կարող է դարձյալ փոխել այդ կուրսը: Այնպես որ՝ թիմի ղեկավարը պետք է լինի լրիվ ուրիշ մարդ:

-Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ կոնկրետ ժամկետ նշեց. հնարավո՞ր է, որ հունվարի մեկից հետո խաղի կանոններ փոխվեն։

-Այս հայտարարությամբ ոչինչ չի լինի՝ կմնա նույն կոռուպցիան: Հնարավոր է ձևական մի երկու գյուղապետի ո՛չ թե կալանավորեն, այլ քրեական գործ հարուցեն, ասեն՝ տեսե՛ք, կոռուպցիայի դեմ պայքարում ենք, իսկ հետո դա կմոռացվի, կգնա, քանի որ այս պայմաններում չենք կարող կոռուպցիայի դեմ պայքարել: Իրական պայքարի համար մի քանի գործողություն է պետք՝ բիզնես-իշխանության տարանջատում, մենաշնորհների վերացում, դատաիրավական համակարգի ամբողջովին բարեփոխում: Եթե դրանք չկան, կոռուպցիայի դեմ պայքարն անիմաստ է:

-Այսինքն՝ ինչպես միշտ, դարձյալ մի քանի «փոքր ֆիշկաների» մեղադրանք առաջադրելուց բացի, ոչ մի լուրջ քայլ չի՞ կատարվի և կոռուպցիայի դեմ պայքարը «ներքևներից» այդպես էլ «վերև» չի՞ բարձրանա:

-Միգուցե, եթե նախագահն սկսի ավելի վերևից՝ բարձր մակարդակից, այդ մարդիկ ասեն՝ «հլա մի հատ քեզ նայի հայելու մեջ ու հետո սկսի մեզնից՝ կոռուպցիայի դեմ պայքարել»:

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը