Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Վարո՞րդ, թե՞ կառապան. Սերժ Սարգսյանի պատկերացումը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Տեղական իշխանության մակարդակում հանցագործությունների մասին Սերժ Սարգսյանի դե ֆակտո հաղորդումը, որ հնչեց ՏԻՄ խորհրդաժողովում նրա ելույթի տեսքով, անհարմար դրություն է ստեղծել իրավապահ համակարգի համար: Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ գաղտնիք չէ, թե ինչեր են անում ՏԻՄ իշխանության ներկայացուցիչները: Եթե դա գաղտնիք չէ, ապա նշանակում է, որ իրավապահ համակարգն էլ գիտե: Եթե իրավապահ համակարգը գիտե, ապա հարց է առաջանում, թե ո՞ւմ է սպասում, որպեսզի արձագանքի: Եթե իրավապահ համակարգը չգիտեր, ապա այժմ արդեն գիտե և Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո առնվազն պարտավոր են զբաղվել դրանով: Դա, օրինակ, նշանակում է, որ պետք է զրույցի հրավիրվի Սերժ Սարգսյանը, կամ ոստիկանապետը, գլխավոր դատախազը, հատուկ քննչական ծառայության պետը, Քննչական կոմիտեի ղեկավարը, կամ պարզապես այդ կառույցների քննիչները այցելեն Սերժ Սարգսյանին և հարցնեն, թե նա ի՞նչ տվյալների հիման վրա է արել հայտարարությունը: Բայց Հայաստանում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը անգամ Մարտի 1-ից հետո չկանգնեցին քննչական մարմնի աշխատողներից որևէ մեկի առաջ, կամ չնստեցին ու բացատրություն չտվեցին այդ օրը իշխանությունում իրենց գործողությունների, որոշումների, հրամանների և դերակատարման մասին:

Միամտություն է պատկերացնել, որ այդ բանը կարող է տեղի ունենալ ՏԻՄ մակարդակում չարաշահումների վերաբերյալ: Բայց, փաստորեն, ստացվում է, որ գործնականում «մերկացնելով» ՏԻՄ համակարգն ու ազդարարելով այդ համակարգի հանդեպ կենտրոնական իշխանության նոր քաղաքականության մեկնարկը, խաղի նոր կանոնների ձևավորումը և սահմանումը, Սերժ Սարգսյանն անուղղակի, սակայն բավականին թափանցիկ անվստահություն է հայտնում իրավապահ համակարգին: Իհարկե, ինքնին հասկանալի է, որ այդ համակարգը միանգամայն արագ կարձագանքեր ամենափոքր չարաշահմանն անգամ, եթե լիներ քաղաքական հրահանգ: Բայց փաստացի ստացվում է, որ իրավապահ համակարգը որպես այդպիսին, չի գործում, եթե քաղաքական հրահանգի հույսին է: Մի կողմից Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ իրավապահ համակարգը լիովին կախված է քաղաքական իշխանությունից, մյուս կողմից՝ այդպիսով պարզորոշ ակնարկում, որ իրավապահ համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի:

Ըստ այդմ էլ, Դիլիջանի նրա ելույթը հակասության մեջ է մտնում շաբաթներ առաջ Հատուկ քննչական ծառայությունում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթների հետ, որտեղ նա իրավապահ այդ երկու կառույցներին գործնականում նախատում էր, դիտողություն էր անում նախաձեռնողական չլինելու, հետևողական չլինելու, պատասխանատվությունը միմյանց վրա գցելու համար: Եթե այդ ելույթներն ունեին ազդեցություն, եթե դրանք հասել էին նպատակին, ապա իրավապահ կառույցները առնվազն պետք է առավել աշխույժ լինեին Դիլիջանի ելույթի կապակցությամբ և անցնեին գործի, ՏԻՄ համակարգում չարաշահումները բացահայտելու համար: Բայց նրանք դա չեն անում, ինչը նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ելույթները թե՛ Քննչական կոմիտեում, թե՛ Հատուկ քննչական ծառայությունում և թե՛ ոստիկանությունում, կամ մատնվել են բացարձակ անտարբերության, կամ՝ Սարգսյանն էլ, համակարգն էլ գիտեն, որ այդ ելույթները եղել են ուղղակի քարոզչական ակցիա, ինչպես Դիլիջանի ելույթի այն հատվածները, որոնք վերաբերում են բարեփոխումներին:

Այս ամենը, իր ամբողջ հակասականությամբ, հուշում է մի բանի մասին, կամ վկայում թերևս վաղուց նկատելի մի բան՝ Սերժ Սարգսյանն իշխող համակարգը կառավարում է առանց ամբողջական «ճանապարհային քարտեզի», ինչի պատճառը թերևս այն է, որ այդ համակարգի հետ հնարավոր չէ, այսպես ասած, ճանապարհ գնալ: Համակարգ գործնականում չկա էլ, և այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանը պարզապես ստիպված է տարբեր մասերն առաջ տանել, այսպես ասած՝ առանձին-առանձին: Իրավիճակը հիշեցնում է մեքենա, որը գործի է գցվում, մեխանիզմն աշխատում է, սակայն չի կարող առաջ շարժվել ու գնալ որևէ ճանապարհ, քանի որ ընթացքի համար նախատեսված մասերն այսպես ասած լիովին տարբեր են, միմյանց չեն համապատասխանում, և կարող են ընդամենը աշխատել կանգնած տեղում:

Հայաստանի իշխող համակարգը ներկայումս հենց այդ վիճակում է, իսկ Սերժ Սարգսյանն էլ այն վարորդի, որն ունի մեքենայով ինչ-որ իքս ճանապարհ անցնելու և իգրեկ հանգրվան հասնելու խնդիր: Նա չի կարող թողնել մեքենան և գնալ «ոտքով», քանի որ հայտնի չէ, թե այդ դեպքում ինչպես կվարվի մեքենան, ով կգա և տիրություն կանի այն և կշրջանցի «ոտքով» գնացող Սարգսյանին, միևնույն ժամանակ էլ մեքենան ամբողջապես երթևեկելի չէ և անհրաժեշտ է այսպես ասած մաս առ մաս տանել առաջ: Դա էլ Սերժ Սարգսյանի ելույթներում արտացոլվող հակասական պատկերի խորքային տրամաբանությունը: Նա մեքենայի մի անիվն է գրկած առաջ տանում, հետո հետ է գալիս առաջ է տանում մյուս անիվը, հետո ռադիատորը, լույսերը, թափքը, այդպես շարունակ, հընթացս նաև փորձելով այսպես ասած նոր մասեր տեղադրել և ստանալ քիչ թե շատ երթևեկելի մեխանիզմ: Զարմանալի չէ, որ Սարգսյանը չի էլ պատկերացնում, թե ինչ է անելու ինքը 2018-ից հետո: Որովհետևչի պատկերացնում, թե ինչ է ստացվելու՝ մեքենա՞, թե՞ կառք, այսինքն՝ պահանջվելու է վարո՞րդ, թե՞ կառապան»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում