Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Դրենաժային ցանցի խաթարումից՝ գերխոնավացում, հողերի աղակալում

2013թ. դրությամբ Արարատյան դաշտում գործել են 1534,66 կմ ընդհանուր երկարությամբ դրենաժային ցանցեր, այդ թվում՝ 905,16 կմ բաց և 629,5 կմ փակ դրենաժային ցանցեր, որոնց տակ ընկած տարածքները համապատասխանաբար կազմել են՝ 25025,0 հա և 7729,0 հա: Այս մասին նշված է «Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատում» ուսումնասիրության մեջ:

Կոլեկտորադրենաժային ցանցերը մինչև 2002թ. աշխատում էին արդյունավետ, նախագծային թողունակությամբ, ապահովելով շուրջ 36,3 մ³/վրկ կամ 1144,8 մլն. մ³/տարի ջրի հեռացումը դեպի Մեծամոր, Հրազդան և Արաքս գետերը: 2003թ. սկսած կոլեկտորադրենաժային ցանցերով հեռացվող ջրի ծավալները, սկզբում աստիճանաբար, իսկ 2009թ. կտրուկ աճել են՝ 2013թ. կազմելով 58,11 մ³/վրկ կամ 1832,6 մլն.մ³/տարի, ինչը շուրջ 60%-ով գերազանցում է ցանցերի նախագծային թողունակությունը:

Ձկնաբուծական տնտեսությունների ջրօգտագործման և ջրահեռացման պայմանների ուսումնասիրության արդյունքները ցույց են տալիս, որ ձկնաբուծական տնտեսությունների կողմից կոլեկտորադրենաժային ցանցեր է լցվել շուրջ 27,8 մ³/վրկ կամ 876,7 մլն.մ³ /տարի լրացուցիչ ջուր՝ խախտելով ջրօգտագործման թույլտվություններով տրված ջրահեռացման պայմանները:

Սա հանգեցրել է ցանցերում ջրի մակարդակի և հարակից տարածքների գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը, հողերի գերխոնավացմանը, բնակավայրերի տարածքների ջրակալմանը, հողերի աղակալմանը և ալկալիացմանը, դրենաժային ցանցերի աշխատունակության խաթարմանն ու, վերջին հաշվով, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության անկմանը:

Մասնավորապես՝ 2013թ. Արարատյան դաշտի կոլեկտորադրենաժային ցանցերից հեռացված ջրի միջին տարեկան ելքը կազմել է 58,11 մ³/վրկ կամ 1832,6 մլն.մ³/տարի, որից 27,8 մ³/վրկ կամ 876,7 մլն. մ³/տարի ձկնաբուծական տնտեսություններից կոլեկտորադրենաժային ցանցեր լցվող ջուրն է և 30,31 մ³/վրկ կամ 955.9 մլն. մ³/տարի բուն դրենաժային ջուրը:

Մինչդեռ Արարատյան դաշտի սահմանային գոտիներում, հատկապես՝ Արմավիրի մարզում, ձկնաբուծական տնտեսություններից դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք, համեմատաբար բարձր նիշերում գրունտային ջրերի մակարդակների համատարած իջեցման պատճառով, արձանագրվել է դրենաժային ցանցերի սակավաջրություն:

Ներկայումս շարունակվում է դրենաժային ուղիներով մեծաքանակ ջրի հոսքը դեպի Արաքս: