Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Կառավարությունը գողությունը ներեց. շունը շան թաթ չի ծամի

Կառավարությունն անցկացրած վերջին նիստում որոշեց զիջել 2011-2016 թվականներին պետական աջակցությամբ սերմացու գնած, բայց բնական աղետների պատճառով սերմերի գումարը չվճարած գյուղացիների պարտքը: Գյուղացիներին կառավարությունը զրկեց մատչելի գնով դիզվառելիքի սուբսիդավորումից:

Նշենք, որ արդեն մի քանի տարի է՝ Գյուղատնտեսության նախարարությունը Ռուսաստանից սերմեր է ներմուծում, մատչելի գնով տրամադրում հողօգտագործողներին:

Ովքեր օգտվել են այդ սերմերից, գիտեն, որ այն ցորենի սերմերը, որոնք իբրև բարձրորակ սերմեր բաժանվեցին գյուղացիներին, բոլորովին էլ բարձրորակ չէին: Այդ ցորենը հայտնի դարձավ «գաճաճ ցորեն» անունով, քանի որ այնքան կարճ էր, որ կոմբայնը չէր կարողանում քաղել, մնացել էր նախապատմական մանգաղով հունձքը, որն արդեն զվարճալի կլիներ:

Կարճահասակ ցորենը մնաց դաշտում, իսկ ովքեր պարարտացրել էին և հերոսաբար որոշեցին մի կերպ քաղել, ստացան չնչին բերք: Հետո պարզվեց, որ պետք է նաև չեղած բերքի համար վճարել. հողօգտագործողները դա ևս արեցին՝ վճարեցին չեղած բերքի դիմաց, իսկ ովքեր դեռ չեն վճարել, եթե իհարկե այդպիսիք կան, ապա նրանց մի մասի վճարածն անհետացել է համայնքապետարաններում, մնացած մասը՝ մարզպետարաններում:

Հետաքրքիրը «բնական աղետ» ձևակերպումն է. որպես այդպիսին՝ բնական աղետ չկար, կար անորակ սերմացու, գողություն, և կառավարությունը պարզապես լղոզեց իրավիճակը:

Ինչ վերաբերում է մատչելի դիզվառելիքին, ապա նշենք, որ այսպես կոչված «մատչելի» դիզվառելիքից շահում էր միայն ներկրողը՝ Բարսեղ Բեգլարյանը, ով անմիջապես պետությունից ստանում էր ողջ գումարը, և դեռ հայտնի չէր, թե այդ դիզվառելիքից ինչքանն էր տեղ հասնում, և եթե հասնում էր, ապա ում էր հասնում:
Չմոռանանք, որ մի քանի տարի առաջ, երբ ստուգումներ էին իրականացրել, պարզվել էր, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում Հովիկ Աբրահամյանի հարազատները մեծ քանակության դիզվառելիք և պարարտանյութ էին վերցրել, իսկ երբ բացահայտվեց դա, հարակից համայնքների գյուղապետերն ընկան դռնեդուռ. փորձում էին անհետացած դիզվառելիքն ու պարարտանյութերը «կապել» գործից անտեղյակ համագյուղացիների գլխին՝ իբրև թե գնել են… իբրև թե վճարել են:

Այնպես որ՝ ո՛չ դիզվառելիքից, ո՛չ առավել ևս անորակ պարարտանյութից, ո՛չ էլ չարաբաստիկ սերմացուից օգուտ չկար հողօգտագործողին: Այդ ամենը թոզփչոցի էր հանրության համար՝ թե տեսե՛ք-տեսե՛ք, օգնում ենք գյուղատնտեսությանը, սակայն իրականում նման բան չկար:

Այժմ հնարավոր չէ պարզել, թե որտեղ են սերմացուից գողացված գումարները, թե ինչպես տարբեր օլիգարխիկներից և ճարպիկ համայնքապետերից հավաքել դիզվառելիքի և պարարտանյութերի գումարները՝ կառավարությունը բաշխում է այն: Ինչպես ասում են՝ եղավ մեծ ուրախություն, սակայն իրականում գումարները ներվեցին համայնքապետերին, ովքեր սերմացու, դիզվառելիք և պարարտանյութերի գումարներ էին գրպանել, բայց էլի անունը մնաց գյուղատնտեսությանը:

Չի՞ լինի՝ գյուղատնտեսությունը հանգիստ թողնեն՝ օգուտ չեն տալիս, գոնե չարատավորեն. գյուղատնտեսության անվան տակ փողեր են աշխատում և փողեր նվիրաբերում:

NEWSPRESS.am