Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Իրատես». «Ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»

«Իրատես» թերթը գրում է.

«Որքան էլ տարօրինակ է, այնուհանդերձ, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կերպ չեն ազդում հայաստանյան ներքաղաքական «անդորրի» վրա, ուր միտքը քուջուջ է անում մեկ բանի շուրջ` ով է լինելու Հայաստանի ապագա վարչապետը, երբ հարցն ինքնին անիմաստ է, որովհետև բոլորն էլ գիտեն`ով: Ընդ որում` տեխնոլոգիան էլ հասկանալի է. քաղաքական դաշտն այնքան է ամայացել, ընդդիմությունն այնքան է «կորսվել», որ պարապ մնացած «մայլի» երկկողմանի երթևեկությունը լցվում է բացառապես այդ միակ հարցադրումով: Ընդ որում` բանակում վերջնական «կարգ ու կանոն» հաստատելուց հետո, ինչն էլ իր հերթին գալիս է հավաստելու` հայաստանյան քաղաքականությունն ընդերքում է կարգավորվում` մեկ-երկու հոգու կողմից, մնացյալները «բաք-վոկալիստներն» են, որոնց կատարումները, ի դեպ, երբեմն հիացք են առաջացնում:

Այո, խոսքը ԳՇ պետ Մովսես Հակոբյանի ծրագրային, գրագետ, նաև մանրանկարչական ճշգրտությամբ «կերտված» (հետաքրքիր է` ով էր գրել) հարցազրույցի մասին է, որով «կոտլետներն» ու «ճանճերը» վերջապես դրվեցին իրենց տեղերում, և մեկ «կրակոցով» ասվեց ավելին, քան հնարավոր էր մի ողջ դարակազմիկ «պատերազմով»:

Եվ ուրեմն` բանակից գնացածներին («դրսում» եղող գեներալիտետին` սկսած Խաչատուրովից, վերջացրած Օհանյանով ու Բաղմանյանով) ասվեց` «զորահանդեսի հրամանատարը» այսօր և մեկընդմիշտ Վիգեն Սարգսյանն է: Եվ դա ասաց Օհանյանին շատ մտերիմ, Օհանյանով հիացած բանակի շտաբի պետը: Բանակի ներսում եղող «գեներալներին» էլ, որոնք վերևից էին նայում «դրսերում կրթված», «ինտելիգենտ» երիտնախարարին, որի քիթը «մախորկայի» ու «թնդանոթի ծուխը» չէր առել, ասվեց` «նախարարի բանջարը գեներալների հանճարին վնաս չէ»: Համարենք բանակում առկա ներքին գլխավոր հարցը փակված: Անցնենք առաջ:

Հարց` ինչո՞ւ, այնուհանդերձ, առջևում սպասվող ներքաղաքական տրանսֆորմացիան սկսվեց բանակից: Պատճառը ոչ միայն վերադասավորվող տարածաշրջանը, աշխարհում փոխվող փիլիսոփայությունը և առաջնահերթություններն էին: Գումարած գլխավոր հարցը` Ղարաբաղի խնդիրը, որն ավելի է սրվում «երուսաղեմյան» զարգացումների ֆոնին: Պետք էր ուշադիր լինել Վահան Շիրխանյանի և Նորք-Մարաշի խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանի զրույցի նկատմամբ. այն ևս հենց այնպես չհրապարակվեց հենց այս պահին: Ձայնագրությունը եկավ ասելու` ամեն մի դուրսպրծուկ չի կարող գալ Իսպանիայից կամ «եսիմ-որտեղից» և իրեն իրավունք վերապահել «խաղարկելու» մեր սրբություն սրբոցը` բանակը, ներքաշելով այն ինչ-ինչ կեղտոտ, հակապետական գործարքների մեջ:
Ի դեպ, հետաքրքիր է նաև հաջորդ գերհզոր ուժային կառույցի` ոստիկանության ճակատագիրն առաջիկայում: Հիշենք` Ալիկ Սարգսյանից հետո (վերջինս ևս ներքաղաքական խաղեր տալու պատճառով ազատվեց պաշտոնից, սակայն, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, որին առաջարկվել էր ԳՇ պետի պաշտոնը և բացասվել, Ալիկ Սարգսյանն ավելի խելամիտ գտնվեց ու գնաց-տազ արեց Սերժ Սարգսյանի խորհրդականի «մունդիրի տակ»):

Այսպիսով, ու՞մ ղեկավարության ներքո կհայտնվի ոստիկանական գերհզոր ուժային կառույցը 2018-ին: Հարցը կարծես երկբայության առարկա չէ: Անցնող տարիներին պրոֆեսիոնալիզմի մաստեր-կլասներ տված Վլադիմիր Գասպարյանի ղեկավարած կառույցը, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին միայնակ արեց իր «մեծ գործը» և առայսօր «լռությամբ» շարունակում է նույնն անել, ըստ մեր ունեցած տեղեկությունների, կպահպանի «իր ստատուսը» և կառավարության կառուցվածքի մասին առաջիկայում ընդունվելիք օրենքով կդառնա վարչապետի իրավասության ներքո գտնվող գերատեսչություն:

Միով բանիվ, 2018-ին ընդառաջ տեղի ունեցավ ուժային երկու կառույցների բալանսավորում, որն էլ հնարավորություն կտա, մի կողմից, տարածաշրջանի, երկրի համար այս բարդ վիճակում չվտանգել պետականությունը, մյուս կողմից, ինչու՞ ոչ, «ապահով Հայաստան» ունենալ` ապագա վարչապետի «համար»:

Մնացած ոչ պակաս հետաքրքիր գործընթացները (հիշենք` 2018-ին փոխվելու է ոչ միայն վարչապետը, այլև կառավարման ողջ համակարգը` գրեթե վերից վար)` նոր նախագահ, գուցե և նոր ԱԺ նախագահ (չնայած լավատեղյակները պնդում են` իզուր են ոմանք իրենց կոտորում` ԱՄՆ-ի դեսպան Միլսի սփոփիչ պարանոցին «փարվելու». Արա Բաբլոյանը մնալու է), ՍԴ նախագահ, ԱԳ նախարար (եթե Էդվարդ Նալբանդյանը դառնա ՀՀ նախագահ), ԱԱԽ քարտուղար և այդպես շարունակ` այդ բոլորն ածանցվելու են արդեն իսկ վերը նշված «բալանսավորումից», և անձերի «ով» լինելը գուցե և «հետաքրքիր», սակայն հիմնականում անկարևոր է լինելու»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում