Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Գլխավոր դատախազը «խոշոր ձկներ» չի սիրում. փուշը կոկորդին կմնա

Այսօր՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստովանեց, որ խորհրդարանական ընտրություններից առաջ «SAS group»-ում տեղի ունեցած աղմկահարույց ժողովի ժամանակ աշխատակիցներին սպառնացող ու ծաղրող մարդը Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրն է:

Թեև տեղեկությունն արդեն հայտնի էր դարձել ԶԼՄ-ներին, բայց այսօր Դավթյանն ինքն անձամբ դա հաստատեց, թեպետ պնդեց նաև, որ ձայնագրությունը մանրակրկիտ ուսումնասիրել են, բայց, սովորույթի ուժով, հանցակազմ չեն գտել: Դժվար էր պատկերացնել, որ Արթուր Դավթյանն իր պաշտոնավարման որդեգրած անատամ սկզբունքն իրացնելով կարող էր այդ ձայնագրության մեջ հանցակազմ տեսնել:

Ըստ նրա՝ եթե գործատուն աշխատողին ասում է՝ եթե այս կամ անձին չընտրես, քեզ կազատենք և այլն, դա հանցակազմի հատկանիշներ չի պարունակում:

Պատկերացնո՞ւմ եք, սա ասում է երկրի գլխավոր դատախազը, ով պետք է լիներ մարդու իրավունքների ոտնահարման դեմ պայքարող առաջամարտիկը: Այս պարագայում խոսել մարդու աշխատանքային իրավունքի մասին, երևի թե անլուրջ կդիտարկվի:

Մեր շատ հմայիչ, բայց հայկական իրականությունից անտեղյակ դատախազը տեղյակ չէ նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանի շուրջ անդադար պտտվող կոռուպցիոն սկանդալների մասին խոսակցություններից և մամուլի հրապարակումներից: Բնականաբար, դրանք էլ հիմք չեն, սակայն դատախազը խոստանում է.

«Երբ մենք Հայկազ Բաղմանյանի վերաբերյալ կունենանք տեղեկատվություն, կստուգենք, և եթե դա կհիմնավորվի, անկախ նրանից՝ նա աշխատում է, չի աշխատում, ազատվել է, երբ է ազատվել, կհետևի քրեական պատասխանատվություն»:

Դատախազն ասում է սա ու մոռանում ուշադրություն դարձնել Պնախարար Վիգեն Սարգսյանի հայտարարությանն այն մասին, թե ինքը Բաղմանյանին հորդորել է հեռանալ՝ թերացումների պատճառով:

Ի՞նչ թերացում, պարզողս ո՞վ է:

Մի խոսքով՝ կերածիդ բարի վայելում, Հայկազ Բաղմանյան:

Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ նման պատասխաններ տվող Դավթյանը շատ պատասխանատու հայտարարություն է անում.

«Ես Ձեզ խոստանում եմ՝ որ պահին որ «խոշոր ձկան» արարքը հիմնավորվեց, ձեզ կհրավիրեմ նրա դատական նիստին մասնակցելու»:

Ասում է Դավթյանը՝ մոռանալով, որ հիմնավորման գործում էական նշանակություն ունի հենց ինքը, իսկ թե ինչու նա չի ջանում հիմնավորել «խոշոր ձկների» արարքները, հավանաբար, պատկերավոր ասած, իր ախորժակից է: Դատախազը երևի նախընտրում է ճաշակել մանր ձկներ, դե դա հեշտ է, փուշն էլ կոկորդին չի մնա:

NEWSPRESS.am