Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Էհե՜յ, ՀՀԿ-ում բանական մարդ կա՞…

Հասարակությունը չի ներում ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ աղքատության ու թանկացումների մասին երեք օր առաջ արված մեկնաբանությունների համար:

Ու մինչ սոցցանցերում շարունակում են ակտիվ քննարկումներն ու պահանջում են մանդատից զրկել պատգամավորին, նրա կուսակիցները նույն ակտիվությամբ լծվել են պաշտպանական գործընթացին:

Իհարկե, որպես այդպիսին` ինչպես միշտ իր փայլով աչքի է ընկել էդուարդ Շարմազանովը:

Ընդհանրապես, նրա զբաղեցրած պաշտոնների համար «ՀՀԿ մամուլի խոսնակ» ու «ԱԺ փոխխոսնակ» եզրույթները թերևս այնքան էլ տեղին չեն ընտրվել: Նա ծնվել է ՀՀԿ-ի շնչից, հոգին տվել է ՀՀԿ-ին ու հիմա էլ «դոշ է տալիս» ՀՀԿ-ի ու ամեն մի ՀՀԿ-ականի համար: Ավելին՝ դեռ բոլորի սխալների համար էլ «խեղճ» Շարմազանովն է ներողություն խնդրում ու պատասխան տալիս:

Նա արդեն տարբեր մարդկանց անունից հասցրել է ներողություններ խնդրել: Ինչ-որ նման առիթներից մեկի ժամանակ էլ նա հորդորել է «հանդուրժող լինել», քանի որ «մենք այսօր ապրում ենք մի քիչ նյարդային պահեր՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, ու հնարավոր է էմոցիոնալ հայտարարություններ անենք…»:

Իսկ մեկնաբանելով Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ նա մոտավորապես ասել է.

«Հա, ի՞նչ է ասել որ…»:

Ավելին՝ նա հայտարարել է, որ պատրաստ է ներողություն խնդրել Հակոբ Հակբյանի փոխարեն, եթե նա ինչ-որ մեկին վիրավորել է:

Իհարկե, այս դեպքն ապրիլյան պատերազմից հեռացել է, և, ինչպես ասում են, պետք չէ մատի փաթաթան սարքել այն՝ հատկապես երբ այդ պատերազմը շաղախված է այն տղերքի արյունով, որոնց գերակշռող մասը դուրս են եկել «կարագ ու միս գնելուց ինքնաբուխ խուսափող» աղքատ ընտանիքների ծոցից: Ու պաշտպանել են կարագ ու միս ուտողներին:

Բայց սա ո՞նց հասկանա Շարմազանովը, երբ ինքը որպես շարքային զինվոր, նույնիսկ թիկունքում չի ծառայել: Աղքատ ընտանիքի հնարավորությունների մասին ի՞նչ պատկերացում ունենա Շարմազանովը, երբ նրա ձայնը տաք տեղից է գալիս… այս շարքը գուցե երկար թվարկենք, բայց անդրադառնանք վերջին դեպքին:

Հիմա էլ եկել ու ի՞նչ է ասում. ասում է, թե այստեղ վիրավորական ոչինչ չկա:

«Առավոտ»-ին տված հարցազրույցում Շարմազանովը մասնավորապես ասել է.

«Ո՞րն է վիրավորականը. ս ա նշանակում է, որ աղքատը պիտի վա՞տ ապրի, մեր քաղաքացիները պիտի մեռնե՞ն»…

Այստեղ ասելիքներն իրոք սպառվում են. Ի՞նչ մեկնաբանես, երբ մեկնաբանելու ու ասելու ոչինչ չկա, երբ իշխող կուսակցությունը «տեղում չէ»:

Մնում է թակել ՀՀԿ դուռն ու հարցնել. «էհեյ, էստեղ բանական մարդ կա՞… »

NEWSPRESS.am