«Ալաշկերտը» չի երկարաձգել պայմանագիրն Աբրահամ Խաշմանյանի հետ
Դեկտեմբերի 2-ին լրացել են «Ալաշկերտի» մարզչական շտաբի պայմանագրերի ժամկետներն ակումբի հետ:
«Ալաշկերտ» ակումբի ղեկավարությունը որոշում է կայացրել չերկարաձգել գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի և մարզիչ Աշոտ Գրիգորյանի պայմանագրերը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնում Կարագանդայի «Շախտյորում» կարիերան շարունակելու մտադրություն ունեցող մարզիչներին՝ մաղթելով նրանց հաջողություն հետագա կարիերայում:
Միևնույն ժամանակ, մարզչական շտաբում ընդգրկված Արկադի Չիլինգարյանը, Արմեն Տոնոյանը և Արմեն Կիրակոսյանը կշարունակեն աշխատանքն ակումբում: «Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկայում: