Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանի նոր «ղարաբաղյան շարժումը»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Հայաստանի բոլոր երեք նախագահների իշխանությունը ձևավորվել է ղարաբաղյան շարժման հիմքով: Խնդիրը միայն այն չէ, որ հանրապետության բոլոր երեք նախագահները տարբեր կարգավիճակներով մասնակցություն են ունեցել ղարաբաղյան շարժմանը: Ավելի էական է այն հանգամանքը, որ իշխանությունների ձեւավորման հիմքում եղել է Արցախի խնդիրը ու նաև այդ հարցն է եղել նրանց գործունեության գնահատման չափանիշը:

Կարծիք կա, որ 2015-ի սահմանադրական հանրաքվեով ու Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտով ավարտվում է, այսպես կոչված, 88-ի էլիտայի շրջանը: Այս համատեքստում Սերժ Սարգսյանի նախաձեռնած համակարգային տրանսֆորմացիան իրապես պատմական է ու գուցե Սերժ Սարգսյանը հենց դա նկատի ունի, երբ տարբեր առիթներով հասկացնում է, թե շատերը տակավին չեն գիտակցում կատարվող փոփոխությունների խորքային իմաստը:

Համենայն դեպս, Հայաստանի առաջին երկու նախագահները` Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ոչ միայն հասկացել են 88-ի շարժման սերնդի առաքելության ավարտի հանգամանքն, այլ, ըստ էության, համակերպվել են քաղաքական թոշակառուի իրենց կարգավիճակի հետ:

Տրամաբանական կլիներ, իհարկե, որ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլին միանար իր երկու գործընկերներին, սակայն դա, ըստ ամենայնի, տեղի չի ունենա` մի քանի օբյեկտիվ պատճառներով:

Նախ` Մանվել Գրիգորյանի ձևակերպմամբ` «վերջին բոլշևիկը» պետք է որոշակի տրամաբանական հանգրվանի հասցնի ԼՂ խնդրի կարգավորման գործընթացը և հետո` նա պետք է ձևակերպի նոր իշխանության, նույնիսկ` մի քանի տասնամյակների համար` իշխանությունների ձևավորման և գործունեության, այսպես կոչված, մոտիվացիոն հիմքը: Այլ խոսքով` Սերժ Սարգսյանը հավակնում է դառնալ 88-ի շարժման և հետշարժումային էլիտայի կամուրջը` դրանով էլ ընդգծելով իր կերպարի պատմականությունը: Դա ինչքանով կհաջողվի Սերժ Սարգսյանին` ցույց կտա ժամանակը:

«Չորս միլիոնանոց Հայաստանի» թեզը, «համահայկական լիդերի» կերպարը փոխկապակցված գաղափարներ են ու միտված են նոր իշխանության կամ նույնիսկ մի քանի իշխանությունների ձևավորման ու գործունեության մոտիվացիային:

Ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի նախաձեռնող Սամվել Ֆարմանյանն այս նոր առաքելության մեջ, ըստ էության, համարվում է Սերժ Սարգսյանի խոսնակը ու բնավ պատահական չէ, որ ՀՀԿ վերջին համագումարի ժամանակ նա ընդգրկվեց Գործադիր մարմնի կազմում:

Նախօրեին կայքերից մեկին տված հարցազրույցում Սամվել Ֆարմանյանը` զարգացնելով Սերժ Սարգսյանի թեզերն, ասել է. «Իմ կարծիքով՝ մեր անկախ պետականության համար ժողովրդագրական խնդիրները կարգավորելը կարող է 2-րդ պետական թեստը լինել, իսկ մենք առաջին ստուգարքը՝ Արցախի ազատագրումը, հանձնել ենք փայլուն: Այս խնդրի կարգավորումը պետք լինի մեր հասունության 2-րդ գնահատումը, վստահ եմ՝ մեր ժողովուրդն ու իր էլիտան կկարողանան այս հարցի շուրջ ունենալ ոչ միայն համազգային մտահոգություն, այլև լուծմանն ուղղված մասնակցություն: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեր գալիք բոլոր իշխանությունների օրակարգային թիվ մեկ խնդիրը սա է լինելու, ես լավատես եմ»:

Կարծում ենք` Ֆարմանյանն առավել քան հստակ է արտահայտվել, և առաջիկա տարիներին Սերժ Սարգսյանը զբաղված է լինելու նոր իշխանության, համակարգի գաղափարական, քաղաքական հիմքերի ձևակերպմամբ: Այս հանգամանքը էապես փոխելու է իշխանության նոր համակարգի ինստիտուցիոնալ և բովանդակային բնույթը: Արցախի խնդիրը կշարունակի մնալ իշխանության առաջնահերթություններից մեկը, սակայն կդադարի լինել իշխանության ձևավորման ու գործունեության հիմնական մոտիվը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում