Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«ՀԺ». Հունվարի 1-ից 3-րդ երկրից մեքենա ներկրելն անհնար կդառնա

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի համար ուժի մեջ կմտնի ԵԱՏՄ-ի պայմանագրի «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 5-րդ բաժնի 16-րդ կետը, համաձայն որի՝ անդամ պետությունների տարածքներում կիրառվում է ապրանքային նշանի նկատմամբբացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Սա ենթադրում է, որ առանց ապրանքանշանի տիրոջ համաձայնության, 3-րդ երկրից Հայաստան ցանկացած ապրանքի ներկրումը կարգելվի: Այսինքն, եթե քաղաքացին Ճապոնիայի ավտոշուկայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնել եւ տեղափոխում է Հայաստան, որպեսզի վաճառի, ապա սահմանային անցակետում ներմուծումը կարգելվի:

Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ի հարցերին պատասխանել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ Արա Աբգարյանը:

Պարոն Աբգարյան, խնդրում եմ ասել, ո՞րն է բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը:

Եթե խոսակցականով ասենք, ապա զուգահեռ ներկրման դեպքում բացառիկ իրավունքի սկզբունքը հետեւյալն է՝ յուրաքանչյուր երկրում ապրանքային նշանի իրավատերն ունի բացառիկ իրավունքներ: Բացառիկ իրավունքների մեջ մտնում է այլ անձանց՝ իրենց ապրանքային նշանով մակնշված ապրանքների ներմուծումն արգելելը: Այսինքն՝ առանց իր թույլտվության, իր ապրանքային նշանի ներկրումն արգելելը: Բացառություն է, եթե երրորդ անձինք այլ երկրներում օրինական կերպով ձեռք են բերել իրավատիրոջ ապրանքային նշանով մակնշված արտադրանքը, եւ ներկրում են այն երկիր, որտեղ իրավատերն իրավունք ունի: Այս պահին արդեն փոփոխություն է տեղի ունեցել: Եթե նախկինում իրավատերն իրավունք չուներ արգելելու օրինական ձեռքբերված ապրանքի ներմուծումը, հիմա տարածաշրջանային սկզբունքի ներդրման պարագայում՝ իրավատերն արդեն իրավունք ունի արգելել 3-րդ անձանց իր ապրանքային նշանով մակնշված արտադրանքը ներկրել, եթե այն ձեռք է բերվել ԵԱՏՄ անդամ երկրների սահմաններից դուրս:

Օրինակ կբերե՞ք:

Եգիպտոսից ներկրելու դեպքում, օրինակ, իրավունք ունի արգելել: Առանձին թույլտվությամբ իրավունք ունի ներկրել:

Ես հիմա երկու օրինակ բերեմ, դուք ասեք՝ խախտո՞ւմ է այդ դեպքը, թե՞ ոչ: Օրինակ 1-ին՝ քաղաքացին գնում է «Մերսեդես բենս» տեսակի ավտոմեքենաներ ՌԴ-ից, որոնք ներկրվում է ՀՀ: Մեքենաները գնվում են շուկայից եւ ոչ թե պաշտոնական ներկայացուցչությունից, իսկ Հայաստան բերվում են՝ վաճառքի նպատակով: Քաղաքացուն պատասխանատվություն սպասվո՞ւմ է, թե՞ ոչ:

Այս դեպքում պատասխանատվության մասին չի խոսքը: Իրավատերը չի կարող արգելել ներմուծումը, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկից է ներկրումը կատարվել:

Օրինակ 2-րդ: Քաղաքացին Ճապոնիայից «Միցուբիշի» տեսակի ավտոմեքենա է գնում, ապա ներկրում է Հայաստան: Այդ դեպքում Երեւանում «Միցուբիշի»-ի ներկայացուցիչը քաղաքացու համար արգելք կստեղծի՞:

Իրավունք ունի արգելել սահմանից ներմուծումը: Այդ դեպքում նույն «Միցուբիշի» ընկերությունն իրավունք ունի արգելել ներմուծումը: Ճապոնիայից կլինի, թե Եգիպտոսից կամ Գերմանիայից, իրավատերն իրավունք ունի արգելելու ներմուծումը:

Երրորդ օրինակը բերեմ՝ «Սինկերս» տեսակի շոկոլադների ներկրումը: Քաղաքացին շոկոլադները գնել է Մոսկվայից, ներկրել է Երեւան: Ապրանքանիշի իրավատերը Երեւանում ներկայացուցչություն ունի, կարո՞ղ են արգելել ներկրումը:

Ոչ, չեն կարող արգելել: Դուք կարող եք ցանկացած տեսակի ապրանքային նշանի օրինակը բերել: Կարող է լինել «Սնիկերս», կարող է լինել կահույք եւ այլ հայտնի ապրանքային նշան, որի ներքո արտադրվում է կոնկրետ ապրանք, յուրաքանչյուրն իրավունք ունի, եթե ԵԱՏՄ անդամ երկրներից չի օրինական ձեռքբերվում, այլ երկրներից է ներկրվում, բոլորն իրավունք ունեն սահմանից արգելել ներմուծումը: Զուգահեռ ներկրումը դա է: Այս պարագայում, դա սահմանափակված է: Ընկերության ներկայացուցիչն իրավունք ունի գրանցվել սահմանային անցակետում, եւ արգելել ներկրումը այլ երկրներից: Բացառության են կազմում ԵԱՏՄ անդամ երկրները:

Այդ ռեստրը կամ գրանցամատյանն արդեն կա՞, թե՞ ապրանքային նշանի իրավատերը պետք է դիմի մաքսայինին, այդ գրանցամատյանում գրանցվելու համար, որպեսզի կարողանա արգելելու պահանջ ներկայացնել:

Դա իրավատերերի նախաձեռնությունն է, իրենք են դիմում իրավասու մարմնին, որպեսզի գրանցվեն գրանցամատյանում, որից հետո մաքսայի մարմինները համապատասխան գործառույթ իրականացնեն:

Ո՞րն է ձեր կարծիքն այս նորամուծության հետեւանքների վերաբերյալ: Արդյո՞ք ներկրման վրա բացասական ազդեցություն չի ունենա:

Գործակալությունը նման ուսումնասիրություն չի կատարել, եւ տնտեսական հետեւանքների հարցը մեր իրավասությունների մեջ չի մտնում: Ճիշտ է, կան անձինք, որ ասում են դրական ազդեցություն կունենա, կան անձինք, որ հակառակն են ասում: Այս պահի դրությամբ, համենայնդեպս, մենք ուսումնասիրություն չենք անցկացրել եւ չենք կարող ասել, թե ոնց կլինի: Խոշոր ներկրողները ողջունել են դա, ասում են՝ դրական է, կան անձինք, որ ասում են՝ ոչ:

Ապրանքային նշանի նկատմամբ հեղինակային իրավունքի իրացման այս դրսեւորումը մյուս տնտեսական միություններում է՞լ է այսպես կիրառվում: Օրինակ՝ ԵՄ-ում կա՞ նման արգելք:

Իհարկե: Նույն սկզբունքը գործում է Եվրոպական միության տարածաշրջանում: Զուգահեռ ներկրումը նաեւ իրենց մոտ է սահմանափակ գործում: Նույն իրավիճակն է նաեւ ԵՄ-ում:

Պետեկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ առանց ապրանքային նշանի տիրոջ թույլտվության ներկումը քրեորեն պատժելի է: Քրեական օրենսգրքում դա ամրագրելու գործընթացը սկսվե՞լ է:

Ես չեմ կարող ասել զուգահեռ ներկրումը քրեորեն պատժելի է, թե՝ չէ: Այս պահի դրությամբ նման տեղեկատվություն չունեմ: Դա իրավունք է, որից օգտվում է իրավատերը՝ արգելելով ներմուծումը: Մաքսային մարմնի միասնական գրանցամատյանում գրանցվում է, որի առկայության դեպքում սահմանային մաքսավորներն արգելում են ներմուծումը:

Նշենք, որ այս սկզբունքի կիրառումը հղի է բազմաթիվ բացասական հետեւանքներով: Ապրանքանիշի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցողները կարող են արգելել զուգահեռ ներմուծումը եւ դա բերի ապրանքների թանկացման»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում