Թրամփի որոշման դեմ բողոքի շղթայական ակցիաները Մերձավոր Արևելքում շարունակվում են
Հազարավոր պաղեստինցիներ են դուրս եկել փողոց Երուսաղեմում, Գազայի հատվածում, Հորդանանի Արևմտյան ափին՝ իրենց բողոքը հայտնելու Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:
Այս որոշման հեղինակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է, ում հայտարարությունից հետո բազմահազարանոց բողոքի ակցիաներ են կազմակերպվել՝ իսրայելական ոստիկանության և պաղեստինցի ցուցարարների միջև բախումներով: Կան զոհեր և բազմաթիվ տուժածներ։
Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառում:
Բողոքի շղթայական ակցիաներ են նաև Եգիպտոսում, Հորդանանում, Թուրքիայում ու Մերձավոր Արևելքի տասնյակ քաղաքներում: