Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի

Երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հանցախումբը քաղաքական շարժառիթներով արդեն մեկ տարուց ավելի անազատության մեջ է պահում մեր հայրենակից Կարո Եղնուկյանին: Ըստ հանցախմբի՝ Կարո Եղնուկյանի «մեղքն» այն է, որ նա հեռախոսային մի քանի խոսակցություն է ունեցել ՀՀ ոստիկանության գունդը գրաված ապստամբների՝ «Սասնա ծռեր» խմբի իր ընկերների հետ:

«Ազգային ինքնորոշում միավորման» և «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը մեր երկրի նվիրյալ քաղաքացի է: Հայրենասիրական մղումներով նա իր 5 զավակներին հայրենիքում հայեցի մեծացնելու նպատակով ԱՄՆ-ից հայրենադարձվել է Հայաստան և որպես բարձր քաղաքացիական գիտակցության կրող անձ, անկախության մարտիկ ու արդարության ջատագով՝ անտարբեր չի մնացել երկրի առջև ծառացած ոչ մի փոքր ու մեծ խնդրի նկատմամբ:

Կարո Եղնուկյանը մեր կողքին, հաճախ մեր և ձեր փոխարեն պայքարել է Երևանի Մաշտոցի պուրակը և Ծածկած շուկան փրկելու, Կոմիտաս 5 հասցեում ապօրինի շինարարությունը կասեցնելու համար: Բացառապես քաղաքական և օրինական ճանապարհով պայքարել է երկրում օրինական իշխանություն ձևավորելու և հանցախմբին հեռացնելու համար: Չնչին բացառություններով նրա պայքարի բոլոր օրինական ճանապարհները, իշխանության գործադրած բռնությունների ու ապօրինի հալածանքների միջոցով դեմ են առել փակուղու: Բավական է հիշել միայն Բերձորում Արցախի վարչախմբի կազմակերպած ամոթալի հարձակումը նրա և խաղաղ ավտոերթի մյուս մասնակիցների վրա, որտեղ ջարդեցին երթի մասնակիցների, այդ թվում և նրա մեքենաները և ֆիզիկական բռնություն գործադրեցին նրանց նկատմամբ: Անպատիժ ու չբացահայտված մնացին նրա և մի քանի այլ ակտիվիստների մեքենաների հրկիզման դեպքերը: Ոստիկանական բռնության ենթարկվեց նաև Եղնուկյանի կինը:

Հասկանալի է, որ իշխանությունների բռնությունների, հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած Եղնուկյանը, ինչպես և մեր հասարակության ճնշող մեծամասնությունը, չէր կարող չհամակրել նույն հալածանքների ու ապօրինությունների զոհ դարձած և քառօրյա պատերազմից հետո ճարահատյալ ապստամբության դրոշ բարձրացրած իր ընկերներին:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի հանցախումբը հեռախոսային զանգերի համար չէ, որ բանտում խոշտանգում է ծանր առողջական վիճակում գտնվող Կարո Եղնուկյանին: Նրան պատժում են իր ընդդիմադիր քաղաքական գործունեության և վերը նշված օրինական պայքարի բոլոր դրվագների համար:

Քաղբանտարկյալ Կարո Եղնուկյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մեր հայրենակիցներին, Սփյուռքի հայությանը, մարդու իրավունքները պաշտպանող տեղական և միջազգային կառույցներին ու անհատներին դիմում ենք կոչով, որպեսզի բոլոր հասանելի միջոցներով արտահայտեն իրենց բողոքը Կարո Եղնուկյանի նկատմամբ քաղաքական հալածանքների դեմ և պահանջեն նրա անհապաղ ազատ արձակումը:

Հանուն Հայաստան պետության ճակատ