Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը կտեղափոխվի «Ինտեր», եթե….

Օրեր առաջ անգլիական ու իտալական սպորտային պարբերականները սկսեցին հոդվածներ հրապարակել այն մասին, որ «Ինտերն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին պատրաստվում են փոխանակվել ֆուտբոլիստներով:

Corriere dello Sport-ը հաղորդում է, որ անգլիական ակումբը ցանկանում է իր կազմում տեսնել «Ինտերի» կիսապաշտպան Ժոաու Մարիուին և նրա դիմաց պատրաստվում է տալ իր թիմի կիսապաշտպան Խուան Մատային: Իտալական թիմն էլ Մատայի փոխարեն ցանկանում է իր թիմում տեսնել Հենրիխ Մխիթարյանին:

Արդեն հիմա հստակ երևում է, որ «Մանչեսթերում» ցանկանում են Մխիթարյանին տեսնել այլ թիմում: Այդ մասին խոսում են անգլիական սպորտային պարբերականներն ու ու նախկին անվանի ֆուտբոլիստներ: Մասնավորապես, «Լիվերպուլի» լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդը նշել է, որ Ժոզե Մոուրինյոն կարող է դաժան գտնվել իր ֆուտբոլիստների նկատմամբ:

Այդ կերպ անգլիացին ակնարկել է, որ Մխիթարյանի համար հիմա շատ դժվար կլինի նորից վերադառնալ թիմի առաջին կազմ, քանի որ անկայուն խաղերից ու Լինգարդի արդյունավետ հանդիպումներից հետո Ժոզեն հազիվ թե ցանկանա թիմում տեսնել Մխիթարյանին:

Պատահական չէ նաև այն, որ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել Լուչիանո Սպալետին, քանի որ 2011 թվականին, երբ Մխիթարյանը «Շախտյորում» էր, այդ ժամանակ Սպալետին «Զենիթի» գլխավոր մարզիչն էր և հետևում էր հայ կիսապաշտպանի մրցելույթներին:

Մասնագետները նշում են, որ իտալական թիմը լավ տարբերակ է Մխիթարյանի համար, բայց մյուս կողմից նաև հայտնում են իրենց մտավախությունն այն մասին, որ Մխիթարյանի համար դժվար կլինի հարմարվել իտալական ֆուտբոլին:

Պետք է ընդգծել նաև, որ ֆուտբոլի պատմության մեջ շատ ֆուտբոլիստներ են եղել, որ իսպանական ու անգլիական ֆուտբոլից հետո տեղափոխվել են Իտալիա ու ձախողվել: Այդ տեսանկյունից իտալական ֆուտբոլը նման է գերմանական ֆուտբոլին, բայց մյուս կողմից՝ պետք է նշել նաև, որ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» կարողանում էր խաղալ իր ֆուտբոլը, ու պատահական չէ, որ նա դարձավ նաև Գերմանիայի Բունդեսլիգայի 2015/2016 թթ. մրցաշարջանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը մարզվում է անհատական ծրագրով, Ժոզեն թիմի կազմից դուրս է թողնում հայ կիսապաշտպանին, իսկ «Մանչեսթերն» ու «Ինտերը» շարունակում են իրենց բանակցությունները:

Ձմեռային տրանսֆերային պատուհանը թեժ է լինելու:

NEWSPRESS.am