Սկսում ենք ակցիա. պահանջում ենք, որ Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը. քաղտեխնոլոգ
ՔաղտեխնոլոգԿարեն Քոչարյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական պատգամավորների թանկացումների և աղքատության հետ կապված մեկնաբանություններին, հայտարարել է ֆեյսբուքյան ակցիա: Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.
«Մի հատ էքսպերիմենտ եմ ուզում անել: Ուզում եմ հասկանալ Ֆեյսբուքի ռեակցիան զուտ ֆուֆլո է և գոլորշի թողնելու միջոց, թե իրական կյանքի վրա որևէ ազդեցություն, այնուամենայնիվ, ունի:
Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը: Կարծում եմ ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը:
Համարեք այս գրառումը ակցիայի ստարտ»: