Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

ՀՀԿ օրգանիզմը լցվել է իմպլանտներով. ուղեղի փոխարեն սիլիկոն

ՀՀԿ օրգանիզմի անդամներն այլևս իրենց չեն արդարացնում, և իշխող Հանրապետական կուսակցությունը վաղուց արդեն վիրահատության կարիք ունի: Նման մի վիրահատություն իրականացվեց խորհրդարանական ընտրություններից առաջ. որոշ անդամներ՝ կույրաղիքի նման ընդհանրապես հեռացվեցին օրգանիզմից, իսկ որոշներն էլ փոխարինվեցին իմպլանտներով:

Բայց քանի որ այս օրգանիզմն արդեն ճաքեր է տվել և լցված է արհեստականությամբ ու շարքից դուրս եկած օրգաններով, ուստի զարմանալի չէ, որ այդ օրգանիզմի անդամներն աչքի են ընկնում ոչ ադեկվատ պահվածքով ու անհեթեթ հայտարարություններով:

Ի՞նչ է նշանակում այն, որ ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը, ով կոչված է ժողովրդի սոցիալական խնդիրները լուծելու, սոցիալական անհավասարությունը վերացնելու և, ի վերջո, մարդկանց սոցիալական ապահովության հարցերով զբաղվելու առաքելությանը, հայտարարում է, թե «աղքատին թանկացումը չի վնասի, քանի որ այսպես թե այնպես նա միս ու կարագ չի ուտում»:

Ու իբր դա քիչ էր, որ նա իր «կարագն ու միսը կերավ ու մարսեց», Խոսրով Հարությունյանն էլ դեսերտն է ապահովել, թե «կարտոֆիլ ուտող ընտանիքին ի՞նչ, թե միսը թանկացավ, միևնույն է, նա գումար չունի միս գնելու և շարունակելու է կարտոֆիլ ուտել»:

Անկեղծ ասած՝ սրա առաջին արձանգանքը բոլորի մոտ հետևյալն էր՝ «աննորմալ են էս մարդիկ»:

Իսկապես, նորմալ ու ադեկվատ մարդն իրեն թույլ չէր տա նախ՝ հասարակությանը բաժանել հարուստների ու աղքատների, հետո՝ այդ ո՞վ ասաց, որ աղքատները չեն սիրում կամ չեն ուզում միս ու կարագ ուտել, և ի վերջո այն, որ այսօր աղքատը փող չունի միս ու կարագ գնելու, դրա պատճառները տևական թանկացումներն են, որոնք իրականացվել են հենց միս ու կարագ ուտող ու տռզող իշխանության թեթև ձեռքով:

Այս պարագայում երկուսից մեկը. կամ այս անդամները հանրապետականների շարքերում իրենց երևակայում են ամենազոր ու կարծում են, որ իրենց ամեն ինչ կարելի է, քանի որ ներվում է, և կամ էլ վիրահատության ժամանակ այս անդամների ուղեղները փոխարինվել են սիլիկոնով, ու նրանց մոտ մտածելու կարողությունն իսպառ վերացել է:

Թեև կա նաև մեկ այլ՝ լրացուցիչ տարբերակ ևս. նրանք պարզապես ՀՀԿ օրգանիզմի ստորին հատվածում հոժարակամ զբաղեցրել են իրենց հայտարարություններին ու գործողություններին համահունչ օրգանի ֆունկցիան՝ մոռանալով սակայն, որ այդ հոդվածով դատապարտվողներին բումերանգի նման վերադարձվում են իրենց իսկ արարքները:

Ա.Մ.