Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Թունել Հակոբը նստել է կոճղին, նայում է փողերին

Հայաստանում կրկեսը դեռ չէին կառուցել, իսկ ովքեր ցանկանում էին զվարճանալ, գնում էին Ազգային ժողով. միայն Գալուստ Գրիգորիչը բավական էր, որ օրվա ուրախության չափաբաժինն ապահովված լիներ:

Երբ արդեն Գալուստ Գրիգորիչն Ազգային ժողովի նախագահ չէր, օրերը դարձյալ ծույլ-ծույլ անցնում էին. Իհարկե, կրկեսը կար, սակայն ուրախությունն էր պակասել: Եվ ահա այդ պակասը որոշել է լրացնել Հակոբ Հակոբյանը՝ Թունել Հակոբը: Ժամանակին, երբ նա հայտարարում էր, որ միլիոնավոր դոլարների տրանսֆերտներ են մտնում Հայաստան, իսկ այդ դեպքում՝ աղքատություն կա՞, նրա ասածները լուրջ չէին ընդունում:

Այժմ էլ հայտարարել է, որ միսը և կարագը թանկացել են, սակայն դա աղքատների վրա չի ազդի, միևնույնն է, նրանք ո՛չ կարագ են գնում, ո՛չ էլ միս: Մի փոքր ծիծաղելուց հետո, ավելի լուրջ:

Եթե մարդիկ նորմալ չեն սնվում, ապա առաջանում է թերսնվածություն, իսկ այստեղ ահա խառնվում են միջազգային կառույցները՝ իրենց թեսնման գաղափարներով և գումարներով, որից լցվում են նաև որոշ մարդկանց գրպանները:

Բացի այդ, ոչ կալորիական սննդի դեպքում ի հայտ են գալիս մի շարք հիվանդություններ, և մարդիկ ավելի հաճախ են դիմում բժշկի, իսկ բուժման համար փող ճարվում է:

Միայն առաջին հայացքից են Թունել Հակոբի մտաոգորումները ծիծաղելի, հակառակը՝ նա հեռուն է նայում:

Իսկ նա չգիտի՞, որ Հայաստանում 1 մլն մարդ աղքատ է, որ այն տրանսֆերտները, որ գալիս են Հայաստան՝ միայն որոշակի մարդկանց գրպանն են ուղղվում:

Բավական չէ, որ հացի ծավալների նվազումը մեկնաբանում են որպես հացի քիչ օգտագործում՝ անտեսելով արտագաղթով պայմանավորված հացի իրացման ծավալների նվազումը, Թունել Հակոբն էլ որոշել է գլուխգործոցներ ստեղծել:

Մի ժամանակ հարստացված ալյուրն էին փորձում փաթաթել ժողովրդի պարանոցին, հետո զանազան փորձարկումներ, գարդասիլը, տարբեր անհասկանալի վարկեր, որոնցից և ՀՀ պարտքն է ավելանում. փոխարենը լցվում են իշխանական մեծ ու փոքր գրպանները, և մարդկանց հասցնում են այնպիսի վիճակի, որ դարձյալ փողեր են «կպցնում», որոնք կրկին մեծամասամբ ուղղվում են մեծ ու փոքր իշխանավորների մեծ ու փոքր գրպանները:

Այնպես որ, եթե որոշ մարդիկ մտածում են, որ Թունել Հակոբը հիմար է կամ լեզվի սայթաքում է թույլ տվել՝ այդպես չէ. մեծ բարեբախտություն կլիներ, եթե նա պարզապես հիմար լիներ. այդպիսով հարցը կփակվեր: Ո՛չ, նա հեռուն է նայում, որտեղ մեծ փողեր են պտտվում:

Մարդիկ մտածում են, որ կրկես են եկել, ուրախանում են նրա «պրապուսկատների» վրա:

Ամեն ինչ ավելի տխուր է, քան ծիծաղելի:

NEWSPRESS.am