Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«ՀԺ». Ի հեճուկս ՀՀԿ-ի՝ մարդիկ դեռ մի քիչ միս ու կարագ են ուտում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում: Թերևս բոլորը մտածում էին, թե սա անեկդոտ է: Իրականում սա մտածելակերպ է, կյանքի կրեդո, նույնիսկ կարելի է ասել՝ «քաղաքական» դիրքորոշում, աշխարհայացք: Հիմա ուշադիր կարդանք մի մեջբերում. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: … Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Այս խոսքերի հեղինակը ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ Հակոբ Հակոբյանն է, որը այս մասին ասել է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցերին պատասխանելիս:

Հիմա ուշադիր կարդանք ևս մի մեջբերում factor.am կայքից: «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել… Ես շատ պարզ բան եմ ասում՝ անկասկած կա սպառողների մի խավ, որոնց եկամուտների ծավալը բավական ցածր է, այնքան ցածր է, որ անկախ ապրանքների գնից, ի վիճակի չեն այդ ապրանքատեսակներն օգտագործել իրենց ամենօրյա զամբյուղում»: Այս խոսքերի հեղինական էլ մեկ այլ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն է, որը մի քանի ամիս զբաղեցրել է ՀՀ վարչապետի, մի քանի ամիս էլ՝ ԱԺ նախագահի պաշտոնը:

Փաստորեն «մեկ ա, ես 1000 դրամի եմ լցնում» արտահայտությունը հորինովի չէ: Կան մարդիկ, ընդ որում՝ բարձրաստիճան, որ հենց այդպես են մտածում: Միայն թե ոչ իրենց վերաբերվող դեպքերում, այլ ուրիշների: Ի՞նչ են ասում ՀՀԿ-ական այս երեւելիները: Կարագը թանկացե՞լ է. հա, ի՞նչ անենք, մեկ ա, աղքատները կարագ քիչ են օգտագործում, հիմա մի քիչ ավելի քիչ կօգտագործեն ու նույնիսկ չեն էլ զգա: Սա Հակոբ Հակոբյանի ասածի բովանդակությունն է: Հա, ի՞նչ անենք, պադումաեշ՝ կարագը թանկացել է, մեկ ա, աղքատները  կարագ չեն ուտում, հիմա էլ չեն ուտի, աղքատների լամպչկին էլ չի կարագի գինը: Սա էլ Խոսրով Հարությունյանի ասածի բովանդակությունն է: Ընդ որում, Հակոբ Հակոբյանը համոզված է, որ աղքատները թանկ ապրանք չեն գնում ոչ թե այն պատճառով, որ փող չունեն, այլ ուղղակի դա հնուց եկած սովորություն է, հասկանո՞ւմ եք՝ խասիաթ: Թե չէ կառնեին թանկ ապրանքներ: Բայց չեն առնում, սովոր չեն, էլի, մանկուց այդպես են դաստիարակվել, կամ «շրջապատ են ընկել», կամ թանկ ապրանքներից ֆոբիաներ ունեն …:

Երևի շատ կզարմացնենք Խոսրով Հարությունյանին, եթե պնդենք, որ Հայաստանում աղքատներն այնքան են աղքատացել, որ նույնիսկ սկսել են ավելի քիչ կարտոֆիլ օգտագործել: Սա օդից վերցրած պնդում չէ: Սա փաստ է, որը արձանագրել է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն: Այն նույն ԱՎԾ-ն, որի նկարած տնտեսական աճերով հիանում են նույն այդ ՀՀԿ-ականները:

Իսկ ԱՎԾ-ի տվյալները հետևյալն են: Երբ 2008 թվականին ՀՀԿ-ն ստանձնեց լիարժեք իշխանությունը, Հայաստանի բնակչության ամենաաղքատ 10 տոկոսի յուրաքանչյուր ներկայացուցիչ ամսական սպառում էր միջինը 3.3 կիլոգրամ կարտոֆիլ: 2016-ին այդ ցուցանիշը կազմել է արդեն 2.8 կիլոգրամ: Այսինքն, ամենաաղքատները հիմա 15 տոկոսով ավելի քիչ են կարտոֆիլ օգտագործում, քան 8 տարի առաջ: Կանխազգալով հնարավոր «հակահարվածը», թե կարտոֆիլ ավելի քիչ են օգտագործել, բայց ավելի շատ միս, կարագ ու միրգ են կերել, բերենք նաև մյուս տվյալները: 10 տոկոս ամենաաղքատ բնակչության ներկայացուցիչները 2008 թվականին օգտագործել են ամսական միջինը 200 գրամ կարագ և յուղ, իսկ 2016 թվականին՝ 100 գրամ: Այսինքն, 2 անգամ քիչ: 2008 թվականին նրանք սպառել են ամսական մեկ կիլոգրամ միս ու մսամթերք, իսկ 2016-ին՝ 900 գրամ: Նվազումը՝ 10 տոկոս: 2008 թվականին նրանք սպառել են ամսական 2 կիլոգրամ միրգ ու հատապտուղ, 2016-ին արդեն 1.7 կիլոգրամ: Նվազումը՝ 15 տոկոս: Շաքարի սպառումն ամենաաղքատների կողմից նվազել է երկու անգամ…:

Այս տվյալները Խոսրով Հարությունյանին թերևս շոկի մեջ կգցեն: Պատկերացնո՞ւմ եք, հայաստանցի աղքատները կարագ էլ են ուտում, նույնիսկ՝ միս ու մսամթերք: Ավելին՝ միրգ ու շաքար էլ են օգտագործում: Իսկ պարոն Հարությունյանը համոզված է, որ աղքատները պետք է միայն կարտոֆիլ ուտեն: Ինչպիսի հարված, ինչպիսի հիասթափություն: Տպավորությունն այնպիսին է, որ աղքատները դա անում են ի հեճուկս Խոսրով Հարությունյանի՝ նրա ինադու: Ընդ որում անում են հատուկ դաժանությամբ:

Բայց պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ն ճիշտ ուղու վրա է: Եթե իր լիակատար իշխանության 8 տարիների ընթացքում մարդիկ ավելի քիչ են ուտում, ապա ևս այդպիսի մի 8 տարի, ու ԱՎԾ-ն ստիպված կլինի արձանագրել, որ Խոսրով Հարությունյանը հասել է իր նպատակին՝ մարդիկ միայն ու միայն կարտոֆիլ են ուտում, այն էլ մի 3 անգամ պակաս, քան հիմա: Սա հեգնանք չէ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ մեծ հաշվով հենց դա է ՀՀԿ-ի նպատակը: Աղքատության նվազեցումը ուղղակի սպառնալիք է ՀՀԿ-ի համար: Ընտրությունների ժամանակ ավելի քիչ աղքատ մարդկանցից ընտրակաշառքով ձայն առնելը ավելի դժվար է՝ ավելի թանկ: Եվ ուրեմն հանուն ՀՀԿ-ի վերարտադրման մարդիկ պետք է լինեն աղքատ, բայց ոչ այնքան, որ սովից մեռնեն, որ ընտրակաշառք վերցնեն ու քվեարկեն ՀՀԿ-ի օգտին: Ու այս մասին երեկ ըստ էության խոստովանել է նաև Հակոբ Հակոբյանը: «Պետական քաղաքականությունն էլ նրա համար է, որ եթե թանկացումը աղքատ շերտին կարողանա հարվածել, ապա նրանց պետք է պաշտպանել թանկացումներից: Հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»,- ասել է Հակոբյանը: Դե մարդիկ մի քիչ քիչ կսնվեն, բայց սովից չեն մեռնի, հետևաբար «հիմա դրա կարիքը չկա, որ պետությունն անդրադառնա դրան»: Պարզ ու հասկանալի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում