Հայկական կողմը պահանջ կդնի Ռուսաստանի առաջ՝ Արա Բաբլոյանին օդանավակայանում ստուգելու համար
Հայաստանը հետամուտ է կլինի, որպեսզի գործի փոխադարձության սկզբունքը:
Այս մասին, կառավարության նիստից հետո հայտարարեց ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Մոսկվայի օդանավակայանում Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ստուգելու հետ կապված միջադեպին:
Նրանից օդանավակայանում պահանջել են հանել գոտին և մանրակրկիտ ստուգել են, ստուգել են նաև մյուս պատգամավորներին:
Ավելի վաղ այս մասին բարձրաձայնել էր «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Շավարշ Քոչարյանը նկատեց, որ թեև համապատասխան համաձայնագիր չկա, բայց խնդիրն անուշադրության չի մատնվի կՀայստանի կողմից:
«Հայկական կողմը այդ հարցին ուշադրություն դարձնելու է, որվհետև ընդհանուր առմամբ պետությունների միջև պետք է գործի փոխգործակցության սկզբունքը՝ անկախ նրանից՝ կա համաձայնություն, թե ոչ»,- ընդգծեց փոխարտգործնախարարը: