ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է խաղաղության մշակույթի առաջմղման Հայաստանի հանձնառությունըՄի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելու«Ես մեծ հաճույքով կպատմեի». Թրամփը անպատասխան թողեց Իրանի «ընդդիմությանը» զենք մատակարարելու հարցըՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՀայտնի են ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենաշատ գումար ծախսած ակումբներըՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներովՄանրամասներ Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարիցՆարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»․ Ռուբեն ՄխիթարյանԳերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել ՌԴ քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակըԹուրքիայում երկու նավ է բախվել․ կա 10 անհետ կորածՊետդումայի ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով 2 պատգամավոր Սանկտ Պետերբուրգ կմեկնենԱրտյոմ Կարապետյանն ավարտում է աշխատանքը Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԳյումրիի մի շարք հասցեներում 10 ժամ ջուր չի լինելուՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՃամբարակում բախվել են «Nissan Note»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներԷրդողանը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ Բիշքեկում կայացած հանդիպումիցՌեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է ԹաիլանդՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաՊետությունը պետք է երաշխավորի հաշմանդամություն ունեցող անձի՝ ազատությունից զրկման պայմանները․ ՄԻՊԹրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է իր անունով կոչվիCOP17-ի Կանաչ գոտու ցուցահանդեսային տարածքն ընդլայնվում է7 ամսում արտահանվել է 849 մլն դոլարի ապրանք, որում ներառված չէ միրգ–բանջարեղենը. ՊապոյանՖրանսիայում կանխել են Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Մբապեի առևանգումըՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ բազմակողմ հարթակներում․ ԽաչատուրյանՔուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժածԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԼատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումըԱմեն րոպե մեր կողքը կատարվող անմարդկային, տգեղ, ապազգային ամեն ինչը կա, որովհետև դու չկաս, Արցա՛խսԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելՎստահ եմ՝ ՀՀ-Վիետնամ հարաբերությունները կշարունակեն զարգանալ երկկողմ և բազմակողմ հարթակներումԱրարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը«Ռուսական եկաթուղիների» «թունավոր» լինելու մասին հայտարարությունը կապ չունի իրականության հետԳագիկ Խաչատրյանին պատգարակով տեղափոխելու տեսանյութերն ու լուսանկարները խnշտանգման վկայություններ են. Լիլիթ Գալստյան
Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ կմատուցվի
Սևանա լիճը` վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում. Լևոն ԱզիզյանԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին. զոհվել են ԱՄՆ զինված ուժերի զինծառայողներՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի շենքում և Մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները«Խոսրովի անտառ» արգելոցի տեսախցիկը փորսուղ է ֆիքսելԸնկերությունն ապoրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԱրցախ, կարոտում եմ քեզ ու խեղդվում այդ կարոտից… «ուր արդարությունն էր բնակվում, իսկ այժմ՝ մարդաuպանները». Բագրատ UրբազանԹուրքիայում զանգվածաբար չեղարկում են Ռուսաստանի ուղղությամբ չվերթերը
Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով
Ադրբեջանից Հայաստան կարտահանվի գրեթե 1000 տոննա դիզելային վառելիքՍերժ Սարգսյանի կալանավորումն ու՞մ ծարավն է հագեցնելու. Աբրահամյան (տեսանյութ)
ՌԴ-ն ցանկացած դեպքում պարտավոր կլինի բարձրացնել ՀՀ-ի համար գազի գինը. փորձագետ
ԵՄ-ն կմեծացնի Կիևին աջակցությունը և ՌԴ-ի վրա պատժամիջոցների ճնշումը. Կալաս
Արխիվ

Վիգեն Սարգսյանը Ստալինից հեչ բան չի՞ սովորել

Վիգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար նշանակվելուց հետո, նրա անվան շուրջ տարբեր քննարկումների պակաս չկա. սկսած բանակում չծառայելուց, մինչև կուտակած հարստությունը: Պաշտոնավարման առաջին օրից Վիգեն Սարգսյանն սկսել է «հնձել» ՊՆ-ի շարքերը:

Պատմաբանները կհիշեն, թե ինչպես Ստալինը կտրեց գեներալների, գնդապետերի, բարձրաստիճան զինվորականների գլուխները, իսկ երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, ԽՍՀՄ բանակում մի խելքը գլխին զորավար չկար: Մի քանիսին նա ազատեց բանտերից, մնացած բարձրագույն սպայակազմը «սարքվեց» հենց պատերազմի տարիներին՝ բայց արդեն միլիոնավոր զոհերի և տարածքային կորուստների գնով:

Իսկ Վիգեն Սարգսյանը պատմություն չի՞ սովորել: Հայաստանը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ամեն քայլափոխի հիշեցնում են՝ խաղաղությունից պատերազմ մեկ քայլ է, իսկ ի՞նչ է անում Վիգեն Սարգսյանը: Նա «հունձ» է սկսել ՊՆ-ում՝ սպաներ, գեներալներ, բարձրաստիճան սպաներ և անձնակազմ: Նման վարքագծով նա ո՞ւր է մտադիր հասնելու՝ բանակի և պաշտպանության նախարարության կազմալուծմա՞ն:

Եթե վաղը, Աստված մի արասցե, պատերազմ լինի՝ նա է՞ գնալու բանակ, թե նրա ազգականները, ո՞վ է մարտավարություն մշակելու. նա՞, որ մեկ օր բանակում չի ծառայել, թե՞ նրա մտերիմներն ու կուսակիցները, որոնք ևս չգիտեն՝ վառոդի հոտն ու գույնն ինչպիսին են լինում:

Իհարկե, բանակում կան նաև կարգազանց սպաներ և պաշտոնյաներ: Ֆեյսբուքում հրաշալի միտք կար՝ պատերազմի հերոսները պարտվեցին խաղաղությանը: Մարդիկ, ովքեր արյան գնով հաղթանակներ տարան՝ չկարողացան իրենց գտնել խաղաղության մեջ կամ վերածվեցին խաղաղության չինովնիկների, սակայն արդեն «պատերազմի մասնակից» կարգախոսը շալակած:

Շատ քչերը հպարտությամբ տարան իրենց մասնակցությունը՝ գտնելով, որ երկրի հանդեպ իրենց պարտքն են կատարել զենք վերցնելով և ոչինչ:

Սակայն այս պահին ազատվել մեծ թվով սպաներից և զինվորականներից, պարզապես անմտություն է: Մենք չենք կարող մեզ նման ճոխություն թույլ տալ: Եթե այսօր մեր բանակին չպահենք և չկերակրենք, ստիպված կլինենք՝ մեկ ուրիշ բանակի կերակրել. հասկանալի է, թե ում:

Ինչքան էլ դա խոսքերով չենք ցանկանում, սակայն սպաների և բարձրաստիճան զինվորականների պաշտոնանկություններից, կրճատումներից հետո դժվար հարց է լինելու, թե ի վերջո ի՞նչ է ուզում ՊՆ-ից և բանակից Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանն այսօր ՊՆ կաբինետում է, վաղը կարող է ԱԻՆ կաբինետում լինել կամ նախագահի աշխատակազմում, կարճ ասած՝ մի տաքուկ տեղ, ինչպես սովոր է, սակայն թե՛ Հայկազ Բաղմանյանը, թե՛ Մովսես Հակոբյանը, թե՛ Էնրիկո Ապրիամովը, թե՛ կրճատված ու կրճատման սպառնալիքի տակ գտնվող մյուս զինվորականները գնալու են մարտի դաշտ և կռվելու են՝ ամեն մեկն անելու է իր գործը:

…Միայն թե այնտեղ չի լինելու Վիգեն Սարգսյանը:

Չմոռանանք, որ մամուլում նշվում էր, որ Վիգեն Սարգսյանն ամերիկյան հատուկ ծառայությունների հետ ջերմ հարաբերություններ ունի: Արդյոք ՊՆ-ում կրճատումները նշանակո՞ւմ են, որ նա ինչ-որ հրահանգ է կատարում՝ դժվար է ասել, սակայն այն, որ նա վերջերս ճոխ բնակարան է ձեռք բերել Հյուսիսային պողոտայում, որ անգամ ամեն ինչ տեսած և լսած մեծահարուստներին է զարմացրել՝ փաստ է:

NEWSPRESS.am