Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Քաղաքականություն

Տիգրան Սարգսյանին ուղեղի ցնցումը տարել է

Քաղաքական գործիչ Տիգրան Սարգսյանը մի ոտքով պատմություն է, սակայն պատմությունը սիրում է հիշողություն, իսկ երեկվա հիշողությունն ամենաիրականն է:

Ո՞վ էր Տիգրան Սարգսյանը վարչապետությունից առաջ՝ հաջողված կամ չհաջողված տնտեսագետ, իսկ ո՞վ էր Տիգրան Սարգսյանը վարչապետությունից հետո՞, սա արդեն մեր երեկվա այսօրն է:

Երբ 2008 թ. ապրիլին նա նշանակվեց վարչապետ, դեռևս թարմ էին մարտիմեկյան դեպքերը, և խոսակցություններ կային, որ նրա նշանակմամբ փորձ էր արվել «խելացի» անձ ներմուծել քաղաքականություն՝ Երևանի ասֆալտից արյունը մաքրելու համար. չէր մաքրվում:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանի շնորհիվ է, որ ՀՀ պետական պարտքն ավելանում է. 2008-ից մինչև 2014-ը ՀՀ պետական պարտքը եռապատկվեց՝ 1.5 մլրդ դոլարից հասնելով 4 մլրդ դոլարի: Սա դեռ ոչինչ, նա իր հետնորդներին «սովորեցրեց», թե ինչպես պարտք վերցնել, թոզ փչել և փոշի բարձրացնել, որն էլ արվում է մինչ այժմ:

Ինչևէ: Նրա վարչպետության 6 տարում աղքատության մակարդակն աճեց շուրջ 3 տոկոսով: Սրանք, իհարկե, իրական թվերը չէին, սակայն ընտրվել էր մի մեթոդաբանություն, միայն ընդունելին, որով հնարավոր է հնարավորինս քիչ աղքատ ցույց տալ, իսկ գործազրկությունը ևս ավելացել էր. Աղքատությունն ավելացել էր, պետական պարտքն ավելացել էր, գործազրկությունն ավելացել էր, օտարերկրյա ուղղակի ներդրումներն անկում էին ապրել, 250 հազար մարդ արտագաղթել էր երկրից:

Բացի այս «ձեռքբերումներից», Տիգրան Սարգսյանի հաջորդ կարևոր «ձեռքբերումը» «Նաիրիտի» վաճառքի և ընդհանրապես «Նաիրիտի» շուրջ հետքերը թաքցնելն էր, և քանի որ նրա եղբայրը անմիջական առնչություն ուներ «Նաիրիտին», նրա ջանքերը եռապատկվում էին:

«Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը գրավադրվել էր մինչև «Նաիրիտի» գնումը, իսկ գործարքը կատարվել է ՀՀ կառավարության համաձայնությամբ, քանզի դեռ չգնված գործարանը չէր կարող գրավադրվել՝ առանց ՀՀ կառավարության` իր բաժնետոմսի մասով համաձայնության:

Հիշեցնենք, որ Միջպետական բանկի ռոտացիոն կարգով ղեկավարը 2006-ին ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն էր, հետևաբար, գործարքն անցել է նաև նրա ձեռքի տակով:

Այնուհետև, ի թիվս այլ գումարների, «Նաիրիտից» անհետացավ 30 մլն դոլարը՝ ուղղակի փոշիացավ, սա այն դեպքում, երբ այդ գումարները պետք էին՝ «Նաիրիտում» որոշակի աշխատանքներ կատարելու համար, գումարները փոշիացան, իսկ «Նաիրիտում» պայթյունը մարդկային կյանքեր խլեց:

2013թ. «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական տված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում գործարանից ստացել է 42 մլն դրամ՝ որպես վերջնահաշվարկ: Սա այն դեպքում, երբ գործարանի մասնագետներն աշխատավարձ տարիներով չէին ստացել, իսկ Աշոտ Սարգսյանը միայն հրամաններ է տվել և այնտեղ էր հայտնվել միայն Տիգրան Սարգսյանի շնորհիվ:

Վերադառնանք Տիգրան Սարգսյանի վարչապետական մյուս հերոսություններին:

  • Երբ 2009թ., չգիտես որտեղից, ծագեց «Հյուսիս-Հարավ» նախագիծը, շուրջ 3 տարի որևէ աշխատանք չկատարվեց և այդ պատճառով ՀՀ բյուջեից որպես տուգանք վճարվեց 300 000 դոլար:
  • Հաջորդ հերոսությունը հայկական բրենդի ծիծաղելի պատմություն էր, որի համար բյուջեն վճարեց 62 մլն դրամ:
  • Մեկ այլ հերոսությունը երկու չարաբաստիկ բիոզուգարաններին էին, որոնց համար բյուջեից վճարվեց 124 մլն դրամ:
  • Իսկ օֆշորային պատմությունը Տիգրան Սարգսյանի վարչապետության թագն ու պսակն է:

Ահա այսպիսի բազմագույն կենսագրություն ունեցող անհատն այսօր դատի է տվել ԶԼՄ-ներին՝ իրեն վարկաբեկելու համար և պահանջում է հերքում և փոխհատուցում:

Իսկ արդյոք նա փոխհատուցե՞ց բյուջեին հասցրած վնասները, կամ կարողացա՞վ աշխատեցնել «Նաիրիտը» և աշխուժացնել ՀՀ տնտեսությունը:

Լավ կլինի, որ յուրաքանչյուրն իր գործն անի. այդ դեպքում՝ ԶԼՄ-ների վրա հարձակվելու, խոսքի ազատությունը ճնշելու և նման «հակաեվրոպական» բաներ չէր անի նախկին վարչապետը:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը հայց է ներկայացրել ընդդեմ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ «Իրավունք» թերթի, «Ա1+»-ի, Tert.am-ի, «168 ժամ» օրաթերթի, «Անդրադարձ» մամուլի ակումբի` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար, ինչպես նաև ընդդեմ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ փաստերը խեղաթյուրելու համար։

Այս պատմության մեջ ամենաանհայտը «Նաիրիտի» համար 30 մլն դոլար վարկի անհետացումն է, որի աղբյուրը չբացահայտելու համար Տիգրան Սարգսյանը փորձում է փակել ԶԼՄ-ների բերանը:

Տիգրան Սարգսյանի մասին խոսում են բյուջեի թվային կորուստները, ՀՀ կորուստները, արտագաղթը, սեփական եղբայրը. Էլ ի՞նչ պետք է անեն ԶԼՄ-ները, որ ավելին անեն, քան արել է ինքը՝ Տիգրան Սարգսյանը:

Չգրե՞լ, չխոսե՞լ այդ մասին, հո մենք Վայրի Արևմուտքում չե՞նք՝ մեկ ոտքով Եվրոպայում ենք, մեկ ոտքով Մոսկվայում:

Ասում են՝ Տիգրան Սարգսյանին այժմ միայն բժիշկները կարող են օգնել:

NEWSPRESS.am