Պատերազմի լուրը քառակի անգամ ծանր էր ինձ համար. ուշքս ու միտքս Արցախում էր. Գագիկ Ծառուկյանի գրառումը«Էս տղե՞րքն էին խանգարում ձեր խաղաղությանը». հերոս Մխիթար Գալեյանի մոր գրառումըՀայ զինվորը չի՛ պարտվել, հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել ենՄակրոնը հնարավոր է համարել ապագայում Ֆրանսիայի նախագահի պաշտոնին վերադառնալըԿոլիզեումը կրկին բացվել է զբոսաշրջիկների համար 22-ամյա աշխատակցի մահից հետոԱՄՆ-ը ստուգում է զորքերի պատրաստվածությունը Կուբայի շուրջ հնարավոր գործողության դեպքումԾննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. ԱՄՆ դեսպանատունԻնձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաներըՆերկա իշխանությունը փորձում է դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ ԲադալյանԿիպրոսը Շենգենյան գոտի մտնելուց առաջ կվերանայի «ոսկե վիզաների» ծրագիրըԵվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Սերգեյ ԼավրովՀայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՔննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերԹրամփի վարկանիշն ընկել է ռեկորդային 32 տոկոսի․ հանրապետականներն ավելի հաճախ են դժգոհում տնտեսությունիցԼավրովը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ԱՄՆ-ից պահանջել է ազատ արձակել Վենեսուելայի նախագահին և նրա կնոջըԿատարի վարչապետը Նեթանյահուին անվանել է Գազայի խաղաղության ծրագրի առաջխաղացման գլխավոր խոչընդոտըԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱյսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն ԱզիզյանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըԴավիթ Կարապետյանը և Կոմֆորտ Էրոն անդրադարձել են ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքինՎրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբՔննարկվել են Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների զարգացման հնարավորություններըՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետԼեհաստանում Ուկրաինայի մի քաղաքացի դանակով հարձակվել է վանքի վրա․ քահանա է զոհվելԹուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքըՎուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասինԻշխանությունները գալիս և հեռանում են, կեղծիքները բացահայտվում են․ միայն Քրիստոս է մնումԶիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարումՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ում մասնակցել է առևտրի և ներդրումների խթանմանը նվիրված քննարկմանըԵրևան-Եղվարդ ճանապարհին բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը բախվել է գազատար խողովակներինԲաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրավորԱչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. ՀարությունյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՔննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցերՀայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը SpaceX-ի տիեզերանավով Միջազգային տիեզերակայան կմեկնիԻշխանականները ստեղծում են տպավորություն, թե Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ապրել են դատարկ պարծենկոտությամբ, ինչն էլ ունեցավ ծանր հետևանք
Բանգկոկը՝ ջրերի մեջ. Թաիլանդի մայրաքաղաքի 50 շրջանները հայտարարվել են աղետի գոտի
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Արհեստական բանականությունը միջազգային խաղաղության և անվտանգության համատեքստում» խորագրով միջոցառմանըԻրանում ավտոբուսի շրջվելու հետեւանքով կան տասնյակ զոհեր եւ վիրավորներ«Օրենքով գող» օշականցի Գևորիկը նույնպես կալանավորվեցԴատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ Hetq.amՍրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահՏիրադավների մասին ավելի ծանր փաստեր կան. ցավում եմ, որ այդքան ընկած եք, աղոթեք ու ապաշխարեք, որ Աստված ների ձեր մեղքերը. Տեր Զարեհ Օկուպացված Բերձորում ականի վրա տրակտոր է պայթելԿԸՀ-ն հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներԵՄ-ն բախվել է էներգակիրների մատակարարումների խափանումներով պայմանավորված գնային ճգնաժամիԻնչ սպասելիքներով է սկսում աշխատանքը Հայաստանում Գրիֆ Ռոզելը Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել․․․Տաթևիկ Հայրապետյան
Մամուլ

Երկրաշարժից 29 տարի անց համայնքները դուրս չեն եկել «աղետի գոտի» կաղապարից

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 11:41-ին, Հայաստանում տեղի ունեցավ մոտ 12 բալ հզորությամբ ավերիչ երկրաշարժ։ Րոպեների ընթացքում ավերվեցին Լենինականը՝ Գյումրին, Սպիտակը, Կիրովականը՝ Վանաձորը, Ստեփանավանը:

Պաշտոնական տվյալներով՝ զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, բայց իրականում այն անցնում էր 35 հազարից, իսկ անօթևան դարձավ՝ 530 հազարը։

Անցած տարիների ընթացքում բավականին աշխատանքներ են կատարվել՝ աղետի գոտիները վերականգնելու և աղետի կարգավիճակից համայնքները հանելու ուղղությամբ: Թեև այդ աշխատանքներն ակնհայտ են, սակայն դեռևս «աղետի գոտի» հասկացությունը մարդկանց հիշողությունից դուրս չի եկել: Այսօր էլ դեռ այդ շրջաններում բնակվող քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ժամանակ հաճախ ես լսում «մինչև երկրաշարժը», «երկրաշարժի ժամանակ» կամ «երկրաշարժից հետո» արտահայտությունները:

Դեռևս լուծված չեն շատ մարդկանց բնակարային խնդիրները: Երկրաշարժի ժամանակ վթարված բազմաթիվ շենքեր այդպես էլ մնացին կիսավեր վիճակում: Սկզբում բնակիչներին էվակուացրին՝ հայտարարելով, թե վերանորոգելու են շենքերը, սակայն այդպես էլ դրանք չվերանորոգվեցին:

Այս շինությունների մի մասը քանդվեց՝ լքվածության հետևանքով:

Մյուս վթարային շենքերի բնակիչները, հասկանալով, որ պետությունից այլևս ոչինչ ակնկալել պետք չէ՝ որոշեցին ժամանակավոր կացարաններից շենք վերադառնալ:

Այսօր, սակայն, այդ շենքերի վերևի ու ներքևի հարկերն աստիճանաբար փլուզվում են ու դառնում կյանքի համար վտանգավոր: Հայտնի են դեպքեր, երբ վերևի և ներքևի հարկերի բնակիչներն աստիճանաբար տեղափոխվում են միջին հարկերը, սակայն դա հարցի լուծում չէ, առավելևս՝ փրկություն:

Մեր նկարահանող խումբը եղել է աղետից տուժած որոշ շենքերում, և արձանագրել, որ դրանք դատապարտված են փլուզման, քանի որ շենքերի տանիքներն այլևս ի զոր չեն դիմակայելու անձրևներին ու քամիներին, իսկ նկուղային հարկերում էլ ջրագոյացություններ կան:

Բնակարանային խնդիրներից բացի, երկրաշարժի ժամանակ ավերված մի շարք գործարաններ այդպես էլ մնացին կիսավեր՝ մատնվելով բարձիթողի վիճակի և թալանի:

Այնպես որ՝ թեև երկրի իշխանությունը, դեռ մի քանի տարի առաջ պաշտոնապես հայտարարեց, թե «աղետի գոտին հասկացությունն այլևս անցյալում, է և երկրաշարժից տուժած շրջաններն այլևս աղետի գոտի չենք անվանելու», սակայն միայն ամպագոռգոռ հայտարարություններով հարցեր չեն լուծում:

Փաստն այն է, որ այսօր դեռևս բազմաթիվ ընտանիքներ անօթևան են, իսկ որոշներն էլ, շենքի վթարայնության պատճառով՝ անօթևան դառնալու ճանապարհին:

1988-ի աղետի լուրը Հայաստանի վրա բևեռեց համայն մարդկության ուշադրությունը։ ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահի տեղակալներ Բորիս Շչերբինը ձեռնամուխ եղավ առաջնահերթ խնդիրների լուծմանը։ Չնայած 15 աստիճան սառնամանիքին, նա կարողացավ կազմակերպել փլատակների տակ մնացած մարդկանց փրկությունը։ Գյումրիի փողոցներից մեկն այսօր կրում է Բորիս Շչերբինի անունը, որտեղ նաև կանգնած է նրա կիսանդրին։

Երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնության բեռներով Հայաստան էին գալիս օդանավեր, գնացքներ, ավտոմեքենաների շարասյուններ։ Համակողմանի օգնությանը մասնակցում էին աշխարհի 113 երկրներ, բազմաթիվ միջազգային կազմակերպություններ։

Աջակցության ձեոք մեկնեց նաև սփյուռքահայությունը։ Այդ նպատակով ստեղծվեցին «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» և տասնյակ այլ կազմակերպություններ:

Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք: Նրանցից շատերը մնացին Հայաստանում և անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաև Շարլ Ազնավուրը, որը հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։

Հազարավոր խեղված երեխաներ բուժման նպատակով տեղափոխվեցին Խորհրդային Միության և արտասահմանի բուժարաններ։