Արգելափակվել են ավտոմեքենաներ
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19։52-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի կամրջի մոտակայքում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել փոսի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ջրափրկարարները Մ-4 ավտոճանապարհի Սևան-Երևան հատվածի 1-ին կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի 35 FX 287 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18։51-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի մոտակայքում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ford Transit» մակնիշի 25 US 164 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18:08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտակայքում՝ ավտոճանապարհին հարակից ձորակում, առկա է վթարված ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հ-3 ավտոճանապարհի Ալագյազ-Ռյա Թազա հատվածի 4-րդ կմ-ին «Lexus» մակնիշի 35 MR 853 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: