Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումներն աստիճանաբար կդադարեն, դրանք կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 7-8-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, լեռնային գոտիներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 7-10-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 7-ի առավոտյան տեղումներն աստիճանաբար կդադարեն: Դեկտեմբերի 8-ին կրկին հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 7-8-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: