Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

13 տարեկանից պատվաստումը չի նշանակում, որ հենց 13 տարեկանից աղջիկը պետք է սեռական կյանքով ապրի. մասնագետ

NEWSPRESS.am-ն ավելի վաղ անդրադարձել է պապիլոմա վիրուսի դեմ գարդասիլով պատվաստման խնդրին: Արդեն նշել ենք նաև, որ և՛ սոցցանցերում, և՛ մեզ ուղղված ահազանգ կար այն մասին, որ դպրոցներից երեխաներին տանում են համաբուժարաններ՝ պատվաստման նպատակով:

Այդ մասին տեղեկությունները մեզ հետ զրույցում Կրթության և գիտության նախարարությունից հերքել են՝ նշելով.

«Ինչպե՞ս կարող է որևէ մեկը, առանց ծնողին տեղյակ պահելու, երեխային տանել պատվաստման, ես դա առաջին անգամ Ձեզնից եմ լսում, չկա նման բան»:

Այդ օրն Առողջապահության նախարարության հետ կապ հաստատել չէր հաջողվել: Հաջորդ օրն առավոտյան, մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց խոսել ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանի հետ:

Նա կտրականապես հերքեց լուրն այն մասին, թե դպրոցներից կարող են տանել երեխաներին պոլիկլինիկա: Ավելին՝ նրա խոսքով՝ հատկապես գարդասիլի հետ կապված աղմուկից հետո, ոչ մի դպրոց իրեն թույլ չի տա նման քայլի գնալ:

«Երբևէ նման խոսակցություն չի եղել: Ո՛չ միայն գարդասիլով, այլև մյուս բոլոր պատվաստումները երեխաները պետք է ստանան բացառապես պոլիկլինիկայում և միայն ծնողների ներկայությամբ»:

Անահիտ Հայթայանը հավելեց նաև, որ ծնողները կարող են հրաժարվել, բայց հետո պատասխանատվությունն իրենք են կրելու երեխայի առողջական վիճակի համար, երբ նրա մոտ տարիներ անց քաղցկեղ հայտնաբերվի:

Նրան հիշեցրինք, որ նախօրեին նախարար Լևոն Ալթունյանն «Ազատության» ֆեյսբուքյան ուղիղ եթերում տված հարցազրույցի ժամանակ իրեն ուղղված հարցին, թե «պատրա՞ստ եք ստորագրել մի փաստաթուղթ, որ եթե պատվաստումները կողմնակի ազդեցություն ունենան, ինքը կենթարկվի քրեական պատասխանատվության», նախարարը պատասխանեց. «Ես ոչ մի թուղթ չեմ ստորագրի»:

Անահիտ Հայթայանը վրդովված հարցրեց.

«Բայց ինչպե՞ս կարելի է նախարարին եթերի ժամանակ ասել, որ փաստաթուղթ ստորագրի»:

Դիտարկմանը, թե հարցը վերաբերում էր Առողջապահության նախարարության պատասխանատվությանը, ու նախարարի պատասխանը նշանակում է, որ փաստորեն նախարարությունը չի երաշխավորում անվտանգությունը, Անահիտ Հայթայանը նշեց, որ ամեն դեպքում նախարարին նման հարց ուղղելը սխալ էր:

«Նախարարն ասաց. «եթե աղջիկ ունենայի, անպայման կպատվաստեի», էլ ի՞նչ պատասխան էիք ակնկալում»:

Եվ ընդհանրապես, Անահիտ Հայթայանը հորդորում է չհետևել ընդդիմադիր հայտարարություններին ու կուլ չգնալ սադրանքներին:

«Հիմա բոլորն էլ կարող են տեղից վեր կենալ ու քննադատել մեր աշխատանքը, բայց ի վերջո Առողջապահության նախարարությունն ազգի թշնամին չէ»:

Նկատենք, որ նույն հարցազրույցի ժամանակ նախարարը նաև նշել էր.

«13 տարեկանն ընտրվել է, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երեխաները մինչև 15 տարեկանը սեռական կյանքով են ապրում, դրա համար մինչ այդ նրանց պատվաստումն անհրաժեշտ է»:

Հարցին, թե ի՞նչ ուսումնասիրությունների հիման վրա է նախարարը նման հայտարարություն անում, Անահիտ Հայթայանը պատասխանեց.

«Չէ՛, Դուք նախարարին ճիշտ չեք հասկացել: Նա երկու հարցի միանգամից է պատասխանել: 9-13 տարեկան աղջիկների շրջանում պատվաստման նպատակահարմարությունն այլ կերպ է բացատրվում»:

Անահիտ Հայթայանը մեզ հորդորեց այդ մասին խոսել մասնագետի՝ ՀՀ Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի հետ:

Վերջինս մեզ հետ զրույցում նկատեց, որ այս տարիքն ամրագրված է առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշումն արտահայտող փաստաթղթում, որտեղ առաջարկվում է պատվաստումներ իրականացնել 9-13 տարեկանների շրջանում: Իսկ այս տարի որոշումը վերանայվել ու մեկ տարով երկարաձգվել է՝ տարածվելով 9-14 տարեկան երեխաների վրա:

«Այս տարիքի երեխաների օրգանիզմն ավելի արդյունավետ է արձագանքում պատվաստումներին, և զարգանում են պաշտպանողական մեխանիզմները, բարձր մակարդակով ավելի շատ հակամարմիններ են առաջանում: Ու երբ էլ որ լինի՝ 20, թե 26 տարեկանում կամ մեկ այլ տարիքում, աղջիկը սեռական կյանքով ապրի, նրա օրգանիզմն արդեն դրան պատրաստ կլինի, որպեսզի վարակը չզարգանա»:

Գայանե Սահակյանի խոսքով՝ բոլոր պատվաստումներից արդեն մոտ երկու շաբաթ հետո առնվազն 70%-ով իմուն համակարգն ակտիվանում է, և առաջանում են պաշտպանիչ հակամարմիններ: Սակայն առավելագույն պաշտպանությունը մեկ ամիս հետո է լինում: Իսկ որոշ վակցինաների դեպքում՝ մեկ դեղաչափը բավարար չէ, և կարիք է լինում երկրորդ դեղափափը ներարկել՝ առնվազն 6 ամիս միջակայքով:

Առհասարակ, Գայանե Սահակյանը չի կարծում, որ գարդասիլով պատվաստման հետ կապված աղմուկը կապված է երեխաների պատվաստման տարիքի ընտրության հետ: Նրա դիտարկմամբ՝ խնդիրը ճիշտ իրազեկման մեջ է:

«Եթե մենք 13 տարեկանից ենք պատվաստում, ապա չի նշանակում, որ հենց 13 տարեկանից երեխան պետք է սեռական կյանքով ապրի»:

Գայանե Սահակյանն, ինչպես և նախարարը հարցազրույցի ժամանակ, նշում է, որ ուսումնասիրություններ են կատարվել և անցկացվել հարցումներ. պարզվել է, որ 15 տարեկան տղաների շրջանում 28 %-ը գաղտնի սեռական ակտ է ունեցել, իսկ աղջիկների՝ մեկ տոկոսն է սեռական կյանքով ապրել: Սակայն, ըստ Գայանե Սահակյանի, այս դեպքում էական չէ, թե երբ երեխան սեռական հարաբերություններ կունենա: Առանցքային հարցն այն է, թե 9-13 տարեկան աղջիկների օրգանիզմն ինչպես է արձագանքում, և նրանց քանի դեղաչափ է
անհրաժեշտ:

«Եթե պատվաստումը լինի 14 տարեկանում կամ ավելի ուշ, ապա անհրաժեշտ կլինի արդեն ո՛չ թե երկու, այլ երեք դեղաչափ, որպեսզի նույն պաշտպանությունն ապահովի, ինչ որ երկու դեղաչափը՝ 9-13 տարեկանի համար»: