Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Տնտեսություն

Նախկին դատախազը սիրում էր կանաչ գույնը, իսկ գլխավոր մեղավորները կանաչ թուղթ շատ ունեին. ագրոէկոլոգ

Ըստ 2013թ. կատարված հետազոտության՝ արտեզյան ավազանի մակերեսը կրճատվել է 3 անգամ և դեռևս թույլատրելի 1.1 մլրդ խմ-ից ավելի են վերցնում շուրջ 45 տոկոս ջուր՝ հիմնականում ձկնաբուծության համար:

Արարատյան դաշտում Արտեզյան ավազանի իրավիճակի վերաբերյալ NEWSPRESS.am-ը զրուցել է ագրոէկոլոգ Գալուստ Նանյանի հետ:

«Մինչ օրս իշխանությունները համեստորեն լռում են: Հիշեցնեմ, որ հենց իշխանությունների սխալ քաղաքականության արդյունքում այսօր Արարատյան դաշտում հարյուրավոր գյուղերում առկա են նախկին ինքնաշատրվանող, իսկ այսօր «ցամաքած» աղբյուրներ….»:

Նշենք, որ 31 համայնք զրկվել է ինքնաշատրվանող ջրից, իսկ բազմաթիվ աղբյուրներ ուղղակի ցամաքել են:

«Տարիներ առաջ, երբ «հիանալի» քաղաքականություն տարվեց, և բոլոր քաղաքային բնակավայրերում խմելու ջրի ծորակների վրա դրվեցին ջրաչափեր, որոշ «կասկածելի» դեմքեր հայտարարեցին, որ նույն ջրաչափերը պետք է տեղադրվեն նաև գյուղական համայնքներում առկա արտեզան ինքնաշատրվանող աղբյուրների վրա: Իհարկե, որոշ գյուղերում գյուղացիները բոյկոտեցին և հայտարարեցին, որ այդ աղբյուրները նախկինում պետությունը չի հորատել, և ջուրը բնության պարգևն է: Այդ աղբյուրները հորատելու համար դեռ խորհրդային տարիներին իրենք հազարավոր ռուբլիներ են ծախսել, իսկ այդ ռուբլիները ոչ թե յուրայիների գրպաններ են ուղղվել, այլ պետության գանձարան»:

Մի քանի տարի առաջ ձկնաբուծարանների ջրային հորերի վրա դրվեցին մեխանիկական ջրաչափեր՝ ջրի քանակը վերահսկելու համար, սակայն այժմ այդ ջրաչափերը չեն գործում, քանի որ կամ ձկնաբուծարանների սեփականատերերը դրանք հանել, մի կողմ են նետել, կամ այն փչացել է. արդյունքում միայն ծախսված գումարն է մնացել:

«Ներկայիս իշխանություններն էլ «գիտակցելով», որ կրակը պետք չէ թեժացնել փորձեցին իրենց ռազմավարությունը փոխել և իրար հետևից Բնապահպանության նախարարության ձեռքով հարյուրավոր թույլտվություններ տալ մերօրյա բիզնեսմեն կոչվածներին և գյուղական համայնքներին մոտ տարածքներում /գյուղնշանակության/ հողատարածքներում մեկը մյուսի հետևից հորատել նոր աղբյուրներ: Անգամ ոչ մի հաշվարկ չէր կատարվել, և այսօր կան օրինակներ, որ մեկ հեկտար հողատարածքում մեկից ավելի արտեզյան «ինքնաշատրվանող» աղբյուրներ են հորատվել, և դրանք առկա են: Ճիշտ է՝ դրանցից որոշները կոնսերվացվեցին/փակվեցին, բայց…»:

Ըստ հետազոտության՝ հորերի միջև պետք է լինի որոշակի հեռավորություն, հակառակ դեպքում՝ խախտվում է արտեզյան ավազանի և գրունտային ջրերի միջև եղած հիդրավլիկ կապը:

«Փաստը մնում է փաստ, որ շատ գյուղեր զրկվել են մաքուր ջուր օգտագործելու հնարավորությունից: Համայնքապետարաններն իրենց բյուջեից և տնտեսված գումարներից տարիներ առաջ գնել են հատուկ պոմպեր, որոնք իջեցվել են նախկին հորատված աղբյուրների մեջ /130-150 մետր խորություն/, իսկ մյուս ծախսերը հոգացել է գյուղացին՝ խողովակներ և այլ պարագաներ, որպեսզի հնարավորություն տան պոմպին աշխատելու:

Գյուղացիներին հորդորել են, որ եթե պոմպը չդադարի աշխատելուց կամ հետո անսարքություն առաջ չգա, ապա պետք է միշտ աշխատի, իսկ այդ դեպքում յուրաքանչյուր տնտեսություն պետք է իր տարածք հասնող խողովակի ջուրը բաց թողնի կոյուղի: Հասկանում եք՝ ինչ է կատարվում…. Կա ջրի խնդիր, իհարկե, այսօր անգամ Հայաստանում կա էլեկտրաէներգիայի սպառման խնդիր:

Մեր երկրում արտադրվում է Էլեկտրաէներգիա, որն այնքան էլ շատ չի սպառվում: Դե հասկանում ենք՝ թանկ լինելու պատճառով, իսկ հայրենի իշխանությունները ոչ միայն տարին տարվա վրա բարձրացնում են էներգիայի սակագինը, այլ նաև ամեն քայլի գնում են, որ էներգիան սպառվի ՀՀ քաղաքացու վրա, այս դեպքում՝ գյուղացու վրա….

Իմ համեստ հաշվարկների համաձայն՝ նման էլեկտրաէներգիայի սպառումով մեկ աղբյուրի վրա յուրաքանչյուր ամիս կծախսվի 700- 1000 կՎտ հոսանք, որի գումարը հետո պետք է բաժանվի տվյալ աղբյուրից օգտվող տնտեսությունների վրա՝ այն գանձելու համար»:

Բնապահպանության նախարարությունը նշում է, որ արտեզյան ավազանում նկատվում է հորիզոնների կայունացում, թեև հարցը վերջնական լուծում դեռևս չի ստացել:

«Ճիշտ է՝ արդեն մի քանի տարի է՝ Բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ իր վարած քաղաքականության շնորհիվ որոշ հորիզոններում նկատվել են արտեզյան ավազանի մակարդակի բարձրացում, բայց, միևնույն է, դեռ հարցը լուծված չի կարելի համարել:

Հարցը կլուծվեր այն ժամանակ, երբ Գլխավոր դատախազությունը և համապատասխան իրավական մարմինները միանգամից գործեր հարուցեին և պատասխանատվության ենթարկեին գլխավոր հանցագործներին, որոնցից մեկը Բնապապանության նախկին նախարար Արամ Հարությունյանն է, մյուսը՝ նույն նախարարության Ջրային Ռեսուրսների կատավարման գործակալության նախկին պետ Վոլոդյա Նարիմանյանը, ով այսօր ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալն է:

Ժամանակին անգամ մի շարք փաստերի վրա Գլխավոր դատախազությունում գործ էին ցանկանում հարուցել, սակայն ինչ-ինչ հանգամանքների բերումով այն ծածկադմփոց արվեց… Դե նախկին դատախազը սիրում էր կանաչ գույնը, հավանաբար, իսկ գլխավոր մեղավորները կանաչ թուղթ շատ ունեին և Արարատյան ջրահավաք ավազանը քամելով՝ լավ կուտակել էին ամերիկյան կանաչը՝ դրանով իսկ սնանկացնելով մի շարք տնտեսվարողներին, ովքեր ժամանակին մեծ գումարներ էին ներդրել ձկնարդյունաբերություն զարգացնելու համար:

Այսօր, եթե ամեն անգամ հավաքվում են ու քննարկում են, հիմա էլ ծրագրեր են անում, տարբեր ֆոնդերից ու հիմնադրամներից գումար են մուրում, թե գումար տվեք՝ Արարատյան ջրահավաք ավազանը վերականգնենք, բա նույն ծրագրեր իրականացնողները, ովքեր իրենց դրել են «բանիմաց» մասնագետների ու փորձագետների, նաև գիտնականների տեղ՝ չէի՞ն կարդացել կամ չէի՞ն ուսումնասիրել ձեր ավագ գործընկերների կատարած աշխատություններն ու ուսումնասիրությունները, ովքեր դեռևս անցյալ դարի 50-60 ական թվականներին բարձրաձայնել էին և Խորհրդային Հայաստանի իշխանություններին հորդորել էին ոտնձգություն չանել Արարատյան ջրահավաք ավազանի վրա:

Որքան էլ այսօր ՄԱԿ-ը հայտարարի՝ 21-րդ դարը քաղցրահամ ջրերի դար է, իսկ Հայաստանի կառավարությունը փորձի փրկել Արարատյան ջրահավաք ավազանը, միևնույն է՝ նրա մոտ դեռ չի ստացվում, քանի որ պարզ տրամաբանություն է պետք ունենալ, որ, օրինակ, քանդել բնությունն ավելի հեշտ է, քան հետո այն կոնսերվացնել և այդ ամենը վերականգնելը: