Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մշակույթ

Փող չունենք, թասիբ է՞լ չունենք

Արդեն բավականին ժամանակ է՝ Արմեն Ջիգարխանյանը հայտնվել է ծանր ֆինանսական իրավիճակում: Դժվար է արտիստին ընկալել այնպիսին, ինչպիսին է նա այժմ՝ իր կնոջ լարած թակարդների մեջ:

Բայց ինչ եղել՝ եղել է. այժմ ժամանակն է նրան աջակցելու, ելքեր գտնելու: Ողջ ռուսական մամուլը լի է Արմեն Ջիգարխանյանի վերաբերյալ նյութերով և մեկնաբանություններով, աջակցության առաջարկներով և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Սփյուռքի նախարարությունը, որն ի պաշտոնե պետք է աջակցություն ցուցաբերի Հայաստանից դուրս ապրող հայերին:

Հրանուշ Հակոբյանի ղեկավարած կառույցը ոչինչ չի անում՝ ինչպես միշտ:

Երևի գտնում է, որ սնանկացած Ջիգարխանյանից օգուտ չկա, և նա արդեն պետք չէ Հայաստանին, փողի ակնկալիք չկա, ուստի թող ռուսները կամ մտերիմները լուծեն արտիստի բնակարանի, կեցության հարցերը: Անգամ բարոյական աջակցության առաջարկ կամ մտահոգություն չի հնչել նախարարության կողմից: Ինչպես հասկանում ենք, Սփյուռքի նախարարությունը սփյուռքի հարուստների համար է կամ դեպի Հայաստան սփյուռքահայ երեխաներին բերելու. երկու դեպքում էլ մեջտեղը փող կա:

Մեկ օրինակ ներկայացնենք, թե ինչպես պետք է երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար պատկան կառույցները պատասխանատվություն ստանձնեն:

Տարիներ առաջ չեչեն հայտնի երգչուհի Խեդա Համզատովան եկավ Հայաստան և ամուսնացավ հայ տղայի հետ: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հարցը հասցրեց մինչև Ռուսաստանի Դաշնության նախագահին. չեչենի համար ամոթ էր, որ չեչեն-մուսուլմանուհին ամուսնանա քրիստոնյայի հետ:

Հարցը քննարկվել էր նաև Չեչնիայի կառավարության նիստում, որտեղ Կադիրովը բարոյականության դաս էր քարոզում և մեղադրում երգչուհուն անբարո պահվածքի համար: Ի վերջո գործը հասավ նրան, որ չեչենուհուն վերադարձրին Չեչնիա, և հարցը փակվեց:

Ինչո՞ւ այս օրինակը ներկայացվեց:  Յուրաքանչյուր քաղաքացու ճակատագիր Ռամզան Կադիրովի համար կարևոր է, և նա մուսուլման չեչենուհու ամուսնությունն անգամ չէր կարող ընդունել: Դա նման էր կորստի. նրա համար մեկ քաղաքացու կորուստն անընդունելի է:

Իսկ ինչպե՞ս են վարվում ՀՀ իշխանական օղակները և հատկապես Սփյուռքի նախարարությունը. բացի ռուսական մամուլից թարգմանություններից՝ Արմեն Ջիգարխանյանի ամուսնության և նախկին կնոջ հետ վեճերի առնչությամբ, ոչինչ:

Մինչև երեկ Ջիգարխանյանը Հայաստանի հպարտությունն էր: Ի՞նչ եղավ: Էլ օգուտ չկա՞ այդ հպարտությունից, թե՞ արտիստը նեղ վիճակում է, օգուտ չկա նույնպես:

Կարճ ասած՝ նեղ վիճակում գտնվող Ջիգարխանյանից ձեռքերը Հայաստանը լվացել է. փող չունենք, թասիբ է՞լ չունենք:

NEWSPRESS.am