Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Ժամանակ». Սերժ Սարգսյանը պաշարում է տնտեսությունը

«Ժամանակ» թերթը գրում է.

«Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 5-ին հրամանագիր է ստորագրել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից Հայկազ Բաղմանյանին ազատելու մասին: Այս հրամանագիրն, անշուշտ, ինքնին ուշագրավ կլիներ, բայց բազմակի անգամ ավելի հետաքրքիր դարձավ այն բանից հետո, երբ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դրանից առաջ հայտարարեց, որ ինքն է Հայկազ Բաղմանյանին հորդորել գրել զորացրման դիմում: Այլ կերպ ասած՝ Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ ինքն է հեռացրել Հայկազ Բաղմանյանին:

Իսկ իրադարձության ամբողջ «հմայքն» այն է, որ Հայկազ Բաղմանյանը թե՛ զինված ուժերի, թե՛ Հայաստանում երկու տասնամյակ իշխող համակարգի այն օդիոզ ներկայացուցիչներից է, որոնք դարձել են իշխող համակարգի խորհրդանիշները՝ այդ բառի, թերևս, ամենաբացասական իմաստով: Եվ եթե Վիգեն Սարգսյանը հեռացնում է այդ խորհրդանիշներից մեկին, այն էլ՝ մի գեներալի, որը աղմկոտ մի շարք պատմություններով «անցնելու» պարագայում թվում էր անձեռնմխելի, ապա ըստ էության՝ ինքն է այլևս դառնում որոշակի խորհրդանշական ֆիգուր: Վիգեն Սարգսյանը խորհրդանշում է նոր ժամանակը, թեև առայժմ, իհարկե, մեղմ ասած դժվար է ասել, թե ինչպիսին է այդ ժամանակը լինելու իր որակական հատկանիշներով թե՛ ընդհանրապես, թե՛ նախորդ, այսպես ասած, խորհրդանիշների ժամանակի հետ համեմատությամբ:

Ավելին՝ նոր ժամանակը համակարգի համար մոտեցող, սակայն դեռևս ամենևին փաստ չհանդիսացող հանգամանք է: Սակայն հատկանշական է այն, որ դրան տանող բավականին ընդգծված, նշանային քայլը տեղի է ունենում Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից հետո: Նախորդ հրապարակումներում կարծիք ենք հայտնել, որ համաձայնագրի ստորագրումով Սերժ Սարգսյանը գործնականում ամփոփում է արտաքին քաղաքական մի լայն շրջափուլ, և դրանից հետո, թերևս, իրադարձությունների զարգացման առանցքը կտեղափոխվի ներքին դաշտ, արտաքին շրջափուլում կուտակած կապիտալը ներքին քաղաքական արդյունքի վերածելու համար: Իսկ կուտակված կապիտալը քիչ չէ, ինչպես ցույց տվեց թե՛ ԵՄ հետ համաձայնագիրը, թե՛ ղարաբաղյան գործընթացի շուրջ ծավալված զարգացումները:

Ընդ որում՝ հետաքրքիր է այն, որ զարգացումների առանցքը բեկելով դեպի ներս, Սերժ Սարգսյանը, փաստորեն, կենտրոնանում է ոչ թե տնտեսական հարցերի, սոցիալ-տնտեսական խնդիրների և իրողությունների վրա, որոնք թվում են, իհարկե, հրատապ, այլ իրավապահ-ուժային համակարգի: Սարգսյանն այցելեց Հատուկ քննչական ծառայություն և կոռուպցիան հռչակեց ազգային անվտանգության սպառնալիք, իսկ Հայկազ Բաղմանյանին հեռացնելու նշանային որոշումից առաջ էլ այցելել էր Արցախ, դիտել զորավարժությունը, ծանոթացել պաշտպանական գործողություններին, նաև Հայաստանի ռազմաարդյունաբերության մշակումներին, որոնք ենթակա չեն հրապարակայնացման: Սերժ Սարգսյանը հանձնե՞լ է տնտեսությունը Կարապետյաններին՝ վարչապետ Կարեն Կարապետյանին և Հայաստանի Ներդրողների ակումբի, այսպես ասած, լոկոմոտիվ Սամվել Կարապետյանին, թե՞ Սարգսյանը չունենալով տնտեսության դաշտում ազատ խաղի ռեսուրս՝ փորձում է, այսպես ասած, «պաշարում» կազմակերպել ուժային-իրավական սեգմենտի միջոցով՝ դրանով վերցնելով նաև տնտեսությունը, քանի որ այն գործնականում տնտեսական ռեսուրսով Կարապետյաններից վերցնելու հնարավորություն Սարգսյանը գոնե առայժմ չունի: Մյուս կողմից՝ չունի նաև վերցնելու շարժառիթ, քանի որ անգամ տնտեսական մրցունակ ռեսուրսի առկայության պարագայում ակնհայտ է, որ այն չի ունենալու հասարակական շոշափելի էֆեկտ:

Հետևաբար ավելի լավ է, որպեսզի տնտեսության համար պատասխանատվությունը շարունակի մնալ Կարապետյանների ուսերին, իսկ ինքը Սարգսյանը ամրացնի իր իշխանության կամ քաղաքական պլանների իրավապահ-ուժային միջնաբերդը: Այդ առումով ո՞վ է լինելու հաջորդը Բաղմանյանից հետո: Դա, ի վերջո, Վիգեն Սարգսյա՞նն է որոշում, թե՞ Սերժ Սարգսյանը: Մամուլը գրում է շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին: Համենայնդեպս, Սերժ Սարգսյանը կարծես թե «մաքրում» է նրա, այսպես ասած, մերձակա շրջանակը կամ օղակը՝ տեղակալներին: Մի քանի ամիս առաջ փոխվեց առաջին տեղակալը և նշանակվեց բանակում, այսպես ասած, սպայական և զինվորական կոդեքսի շրջանակում մեծ հեղինակություն ունեցող Օնիկ Գասպարյանը: Այժմ ազատվում է Բաղմանյանի տեղը: Մովսես Հակոբյանի՞ համար է Սերժ Սարգսյանը, այսպես ասած, մաքրում շրջակայքը, թե՞ նրա «ոտքերն է կտրում գետնից»:

Հայկական զինուժում տարիներ շարունակ ծավալվում էր, թերևս, բոլորի համար տեսանելի նախարար-շտաբի պետ դիմակայություն, երբ այդ պաշտոններին էին Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը: Ապրիլյան պատերազմից և հուլիսյան ողբերգական դեպքերից հետո կառավարության փոփոխության ժամանակ Սերժ Սարգսյանը հեռացրեց նրանց երկուսին էլ, բայց թե նրանց տարիներ ձգվող, պարբերաբար սրվող և հանդարտվող դիմակայությունը ինչ հետևանք է ունեցել զինուժի կառավարման արդյուավետության մասով, ասելը շատ դժվար է: Միաժամանակ դժվար է ասել, Օհանյանն ու Խաչատուրովը հեռացել են ավելի շատ հուլիսյա՞ն, թե՞ ապրիլյան իրադարձությունների հետևանքով: Բոլոր դեպքերում, բավական նկատելի է, որ անկախ ներիշխանական հարաբերությունների «հաշվեկշռից»՝ զուտ պետական հաշվեկշռի համար շատ թանկ է արժենում, երբ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը գտնվում են դիմակայության կամ, այսպես ասած, անհամատեղելիության ռեժիմում:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը ներկայումս հաշվի է առնում այդ հանգամանքը և գլխավոր շտաբում գոնե առայժմ ձևավորում մի իրավիճակ, երբ շտաբի պետը գործնականում չունի նախարարի հետ դիմակայության ռեսուրս: Այդ տեսանկյունից Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը դադարում է լինել հրատապ խնդիր, իհարկե՝ զուտ ներիշխանական քաղաքական պլանների տրամաբանությունից: Տեսականում, իհարկե, պետք չէ բացառել, որ այդուհանդերձ կա նաև զինուժի կառավարման արդrzh vigen

յունավետության հարցը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում