Այսօր մահացած ճարտարապետը Միքայել Մինասյանի մորեղբայրն է
Այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ երկարատև հիվանդությունից հետո՝ 74 տարեկանում մահացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը։
Ռուբեն Հասրաթյանը ծնվել է 1943 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում։
Նա պետական և հասարակական գործիչ, Երևանի երկարամյա, սիրված քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի որդին է։
Հիշեցնենք նաև, որ Հասրաթյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանի մորեղբայրն է: