Ինչպես Սաակաշվիլիի կողմնակիցները նրան դուրս բերեցին ոստիկանության մեքենայից (տեսանյութ)
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները կարողացել են նրան դուրս բերել ոստիկանության մեքենայից: Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է «Strana.ua»-ն:
Հիշեցնենք, որ այսօր Սաակաշվիլիի Կիևի բնակարանում խուզարկություն էր իրականացվել: Արդյունքում Սաակաշվիլին շենքի կտուրն էր բարձրացել և սպառնում էր ցած նետվել:
Հատուկ նշանակության ուժերին հաջողվեց նրան իջեցնել ու տեղափոխել ոստիկանության մեքենա: