Շղթայական ավտովթար` Երևանում․ իրար են բախվել Mercedes-ը, Suzuki-ն և Газель-ը (լուսանկարներ)
Այսօր շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 15։10-ի սահմաններում Թումանյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել Mercedes, Suzuki և Газель մակնիշի ավտոմեքենաները։
NEWSPRESS.am-ի թղթակցի հետ զրույցում Suzuki-ի վարորդ Ս․Ա-ն հայտնեց, որ, բարեբախտաբար, վթարի հետևանքով վիրավորներ ու վնասվածքներ ստացողներ չեն եղել, իսկ վթարի ենթարկված Газель-ը եղել է բեռնատար։
Վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները սպասում էին ապահովագրական ընկերությունների ժամանմանը։
Նոր մանրամասների դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկություն։

