Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Հայ միլիարդատերերը կազինո են բացում, հայ երեխայի վիրահատության ծախսերը Կադիրովն է հոգում

Չեչենական լրատվամիջոցները հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը վճարել է Ստավրոպոլում ապրող հայ երեխայի` Խաչատուր Խաչատրյանի վիրահատության համար:

Ամբողջ աշխարհում ընդունված է, որ մարդիկ, ովքեր հարստացել են ժողովրդի շնորհիվ և ժողովրդի միջոցներով, ունեն հիմնադրամներ և փոխանցումներ են անում՝ նույն այդ մարդկանց կարիքները որոշ չափով թեթևացնելու համար: Դա կարող է լինել կրթական, առողջապահական, բնակարանային և այլն:
Այնպես չէ, որ հայ մեծահարուստների պակաս կա, սակայն նրանց մոտ հանրությանն օգուտ տալու որևէ նախաձեռնություն գրեթե չի լինում:

Կարող են միլիոնավոր դոլարների հասնող հարսանիքներ, ծնունդներ կամ դատարկ խնջույքներ կազմակերպել, հրավիրել լրատվամիջոցներին, նրանց վճարել՝ իրենց ճոխությունը ցուցադրելու համար, սակայն որևէ օգտակար քայլ մարդկանց համար, որևէ կերպ չեն կարողանում անել:

Որևէ կառույց չկա կամ հիմնադրամ, որ Խաչատուր Խաչատրյանի նման երեխաներին, կամ ծանր հիվանդություն ունեցողների համար գումարներ փոխանցի՝ նրանց բուժելու կամ այլ կարիքների համար:

Պատասխանն այն է, որ միլիոնատերերը, սովորաբար, սեփական քրտինքով չեն վաստակում իրենց ունեցվածքը, այլ տարբեր խարդախությունների միջոցով և, սովորաբար, դողում են այդ փողերի վրա. միայն ճոխության ցուցադրությամբ են զբաղված: Չունևորի հոգեբանությունը մարդկանց մոտ մնում է անգամ հարստության ժամանակ: Կարևորը հարստությունը ցուցադրելն է. կարեկից լինել, աջակցել մարդկանց, սա արդեն անհնար է և չի տեղավորվում հանպատրաստից հարուստների մտածելակերպի մեջ:

Չկա՞ն հայ մեծահարուստներ Ռուսաստանում, որ հայ երեխայի համար փող է վճարել Ռամզան Կադիրովը, թե՞ միայն այդ մեծահարուստները Հայաստանում մոլեր և կազինոներ, հանքավայրեր կամ փող լվանալու համար են:

Նշենք, որ աշխարհի ամենահարուստ հայն ապրում է Ռուսաստանում, նա Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) է: Ռուսաստանի խոշորագույն Մագնիտ առևտրային ցանցի սեփականատիրոջ կարողությունը գնահատվել է 8.3 մլրդ դոլար: Ի դեպ, ռուս միլիարդատերերի ենթացուցակում Գալիցկին 15-րդն է:

ՌԴ-ում է ապրում նաև «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

Աշխարհի ամենահարուստ 5-րդ հայը նույնպես ապրում է Ռուսաստանում. նա «Ռոսգոսստրախի» սեփականատեր Դանիլ Խաչաուրովն է, նրան են հետևում ՌԴ-ում ապրող Նիկոլայ և Սերգեյ Սարկիսով եղբայրները:

Ներկայացված հայերն աշխարհի խոշորագույն միլիարդատերերից են, իսկ միլիոնատեր հայեր՝ ինչքան ուզեք, անգամ Հայաստանում 4 միլիարդատեր կա, իսկ հայ երեխայի բուժման համար վճարել է Ռամզան Կադիրովը:

NEWSPRESS.am