Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Արխիվ

Տիգրան Սարգսյանն ու իր փաստաբանն անգրագետ արշավ են սկսել ԶԼՄ-ների դեմ

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 15.30-ին, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կքննվի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հայցն ընդդեմ հայաստանյան մի շարք լրատվամիջոցների՝ «Իրավունք» թերթի, «Ա1+»-ի, Tert.am-ի, «168 ժամ» օրաթերթի, «Անդրադարձ» մամուլի ակումբի` իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար, ինչպես նաև ընդդեմ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանի՝ փաստերը խեղաթյուրելու համար։

Բանն այն է, որ Աշոտ Գրիգորյանն «Անդրադարձ» մամուլի ակումբում ասուլիս է հրավիրել, որի ժամանակ խոսելով «Նաիրիտ» գործարանի շուրջ հասունացած աղմուկի մասին՝ հայտարարել է, թե «Նաիրիտի» աշխատակիցներն ունեն հստակ ապացույցներ, որ նախկին վարչապետի ղեկավարության օրոք ՀՀ կառավարությունն իսկապես վարկ է ստացել՝ շուրջ 35 միլիոն դոլար, և այդ վարկը հայտնվել է եվրոպական բանկերի հաշվեհամարներում։ Ինքը նախկինում խոսել է գործարար Փայլակ Հայրապետյանի աղմկահարույց բողոքի շուրջ և ինքը տեղյակ է, որ մինչև այսօր այդ սկանդալային գործարքի շուրջ տեղեկատվությունը թաքցված է ՀՀ իրավապահ մարմինների գզրոցներում։

Այս հայտարարությունը դուր չի եկել Տիգրան Սարգսյանին, ով էլ իր ներկայացուցիչ Արամ Օրբելյանի հետ հայցով մտել է դատարան: Նա լրատվամիջոցներից պահանջում է զրպարտություն համարվող փաստացի տվյալները հերքելու և վնասի փոխհատուցման համար երկու միլիոն դրամ, ինչպես նաև բռնագանձել հայցվորի կատարված և կատարվելիք դատական ծախսը՝ նախապես վճարված պետական տուրքի չափով 44000 (քառասունչորս հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև կատարվելիք փաստաբանական վարձատրության չափով:

Հարցը կարելի է դիտարկել երկու ասպեկտից. օրինակ՝ թե վարչապետն ու իր փաստաբանն ինչպիսի մտքի տիտաններ են, որ նմանատիպ հայցով մտնում են դատարան: Անգամ իրավաբանությունից անտեղյակ մարդը կարող է պարզ հասկանալ, որ լրատվամիջոցները լուսաբանել են ու հղում են արել բանախոսի խոսքին: Այս պարագայում բացակայում են զրպարտության հատկանիշները, քանի որ մեդիան իր կարծիք չի հայտնել, այլ փոխանցել է բանախոսի տեսակետը: Այս ամեն ինչը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ Տիգրան Սարգսյանը չարաշահում է իր դատավարական իրավունքները՝ ներկայացնելով ակնհայտ անհիմն հայց: Կարծում ենք նաև, որ դրանով փորձում են Հայաստանում զսպել ազատ խոսքի իրավունքը, հանիրավի խոչընդոտել լրատվության միջոցների գործունեությունը:

Նշված ասուլիսը հրապարակվել է նաև վիդեո տարբերակով, հետևաբար տեսանյութի առկայության պարագայում հայցի բավարարման հիմքերը հավասարվում են զրոյի:

Մյուս կողմից՝ դատարանն արդեն մեկ անգամ հայցադիմումն արդարացիորեն վերադարձրել է: Բանն այն է, որ գործն ընդդատյա չէ տվյալ դատարանին: Հայցվորի կողմից դատարան ներկայացված հայցադիմումում որպես պատասխանող նշված է Աշոտ Գրիգորյանը, որի գտնվելու վայրի հասցե նշված է «Սլովակիա, Բրատիսլավա, Ստարա Վաժնորսկա 21831 4», մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում վերջինիս գտնվելու վայր ունենալու կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կետերից որևէ մեկի առկայության վերաբերյալ հայցադիմումում չի ներկայացվել որևէ հիմնավորում և չի ներկայացվել համապատասխան փաստը հավաստող ապացույց:

NEWSPRESS.am